08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղ գյուղի 2 բնակիչ ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում․ ՊՆ

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:  

ԲԼԻՑ ՀԱՐՑՈՒՄ. Ալիևն օգնության ձեռք է մեկնում պարտվող Նիկոլին՝ գերիներ տրամադրելով հայկական կողմին. Էդուարդ Շարմազանով

168TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։  Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում 168.am

Սերժ Սարգսյանը շախմատ է խաղացել Արաբկիրի բակերից մեկում

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շախմատ է խաղացել Երևանի Արաբկիր վարչական շրջանի բակերից մեկում։ Այդ պահին նրա կողքին նստած է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Խաղին հետևողների թվում են՝ դաշինքի 2-րդ համար, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը, պատգամավորի թեկնածու, ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը և այլք։ […]

Ադրբեջանն Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Հայաստանին է հանձնել 15 գերի

2021 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Այս մասին տեղեկացնում է Trend.az կայքը: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին ՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գալիս է քարերը հավաքելու ժամանակը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Մի’ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատում եք, նրանով պիտի դատվեք, ինչ չափով, որ չափում եք, նրանով կչափվի ձեզ» (Մտթ. 7:1):   Սա բացարձակ ճշմարտություն է, չափանիշ. այն չի պահանջում ոչ՛ հերքում և ոչ՛ էլ ապացույց, այն հասկանալի է բոլոր մարդկանց, […]

Կապիտուլյանտը հերթական անգամ զառանցել է , թե Արցախի հարցը ժառանգել են մի վիճակում, որ Շուշին օկուպացված վիճակում էր. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կապիտուլյանտը հերթական անգամ զառանցել է , թե Արցախի հարցը ժառանգել են մի վիճակում, որ Շուշին օկուպացված վիճակում էր։ Հողատու, «օկուպացված Շուշիում» ինչպե՞ս էիր քոչարի պարում ու «ինագուրացիայի» մասնակցում։ Այ շարքային սուտասան, դու ես հոկտեմբերի 19-ին ինձ ասել, որ սեղանին դրված է բացառապես« 5 պլյուս […]

Բաքուն հայտնում է, որ ևս 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց. armeniasputnik.am

Բաքվի հայտնած տեղեկատվության համաձայն` այս անգամ հայ գերիներին փոխանցում են ադրբեջանա–վրացական սահմանով։ Ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` հայտնելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։ Նշենք, որ հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի