06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զգոն եղեք, և մի կարծեք, թե հենց այնպես կրակում են դեպի Երևան տանող դարպասներին՝ Երասխին. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Երասխը Երևանի դարպասներն են։ Զգոն եղեք, և մի կարծեք, թե Արցախյան խայտառակ պատերազմից ու պարտությունից հետո, հենց այնպես կրակում են դեպի Երևան տանող դարպասներին։ Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը։ Եթե պետությունը պատերազմի եւ խայտառակության միջև ընտրություն կատարելիս, ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն: Սա […]

Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում սահմանային լարվածությանը: «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»,- գրել է դեսպանը ֆեյսբուքի իր էջում:

Այսպիսի ապաշնորհ պատերազմի ղեկավարում չէի պատկերացնում. բրազիլացի լրագրողի անդրադարձը Հայաստանի մասին

Ավետիք Իշխանյանը գրում է. Ներկայացնում եմ բրազիլիացի նշանավոր ազգագրագետ, նախկինում ռազմական լրագրող Ռոդրիգո Ֆագունդեսի հոդվածի թարգմանությունը։ Հոդվածը հրապարակվել է պորտուգալերեն և անգլերեն լեզուներով ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ Է Մի երկիր կա աշխարհում։ Այն կոչվում է Հայաստան։ Ըստ տարբեր աղբյուրների Հայաստանն ունի հազարամյակների պատմություն։ Այս ամենն իմանալով, տարիներ առաջ որոշեցի հետաքրքրվել այդ երկրով։ Առավել մանրամասն ուսումնասիրեցի այդ երկրի, ժողովրդի […]

Արտակ Դավթյանն ու Արշակ Կարապետյանը հայհոյել և աթոռ են նետել միմյանց վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ աշխատանքային ժամի ավարտին՝ 17:00-18:00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել ԳՇ պետ Դավթյանի եւ նրա առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի միջեւ: Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն այնքան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքների, աթոռ, մոխրաման միմյանց վրա նետելուն, որից հետո վեճն արդեն շարունակվել […]

Ով ինչ պաշտոն կզբաղեցնի. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 17-ին՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, հայրենի իշխանությունը ոգեւորված քննարկում է կառավարության անդամների նշանակման հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին թեժ քննարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հարցը, ու, կարծես թե, թեկնածուն այս պահին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է: Հիմա իշխանությունը արդարադատության նախարարի փնտրտուքի մեջ է, ու այս […]

Ապագա կառավարության կազմը գրեթե հայտնի է․ «Հրապարակ»

«Ապագա կառավարության կազմն արդեն որոշակիանում է։ Կլինեն հիմնականում հին դեմքեր։ Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարար կնշանակվի, ինչպեսեւ գրել էինք, ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը։ Վաղարշակ Հարությունյանը կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Նախկին ԱԽՔ, այժմ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանն արտգործնախարար չի նշանակվի։ Այս պաշտոնը մնացել է Փաշինյանի կոկորդում, չի կարողանում սորոսական Գրիգորյանին նշանակել, քանի […]

ԵՄ-ն և ՌԴ-ն ակտիվանում են Արցախի հարցում. «Ժողովուրդ»

«Արցախի եւ հայ-ադրբեջանական սահմանի շուրջ նոր զարգացումներ կլինեն: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2021 թվականի հուլիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական հարցերը՝ շեշտը դնելով առեւտրային ներդրումների եւ հումանիտար համագործակցության վրա։ Միեւնույն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ հանդիպման […]

Հանցավոր են Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ-երի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ. ՄԻՊ

Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական […]

Զոհեր չունենք, գյուղապետն է ուսից վիրավորվել». Երասխի բնակիչը մանրամասներ է ներկայացնում գիշերվա միջադեպից

«Երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում կրակոցներ եղան, մոտ կես ժամ կրակեցին, բայց թույլ էր, իսկ գիշերը 23:00-ի մոտերը ահավորկրակոցներ սկսվեցին»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Երասխի բնակիչը: Գյուղացու խոսքով՝ զոհեր ունենալու մասին խոսակցություններ չկան, բայց վիրավորվել է Երասխի համայնքապետը՝ Ռադիկ Օղիկյանը. «Էդ գիշերվա ուժեղ կրակոցների ժամանակ է եղել, ասացին՝ գյուղապետն ուսից վիրավորվել է, տեղափոխել են հիվանդանոց…»: Երասխի […]

Երասխի հատվածում թշնամին կիրառել է ականանետեր․ ՊՆ

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի