02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող. Բագրատ Սրբազան

Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած, կհավաքվենք այստեղ։ Այդ օրը տեղի է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված ԱԺ նիստը։ Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև։ Այս շարժումը պետք է դառնա ավելի […]

Խորհրդարանի մեծամասնությունը չարաշահում է սահմանադրական մեխանիզմները. Հարությունյան

Նախկին նախարարի խոսքով՝ ընդդիմությունը Հայաստանում փորձում է առավելագույնս օգտագործել օրենսդրական լծակները, սակայն դա դեռ արդյունք չի տալիս: ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի քաղաքական մեծամասնությունը չարաշահում է սահմանադրական մեխանիզմները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 10-ին մերժել է կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու կոչի նախագիծը քննարկելու նպատակով արտահերթ […]

Իշխանությունը բախումների տանելու և մարդկանց արդարացի պայքարը ճնշելու չափազանց անընդունելի մեթոդներ է ընտրել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի հիվանդանոցներում տեսակցել եմ քաղաքական իշխանության հրահրած բախումների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիների: Այս մարդկանց հետ զրույցները, կոնկրետ միջադեպի վայրում արձանագրածս ինձ թույլ է տալիս պնդել, որ անհամաչափ ուժի և դաժանության դրվագներից բացի քաղաքացիների արժանապատվությունը տրորող գործիքակազմ է ներդրվել: Շարունակում եմ […]

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետհաշվարկը տրված է

Երեկվա իրադարձություններին հետևելով, փաստենք, որ տրվել էր խաղաղ ցուցարարների, լրագրողների վրա լուսաձայնային և հնարավոր է՝ բեկորային նռնակներ նետելու, այսպիսով՝ արյուն թափելու հրաման։ Ըստ երևույթին՝ նպատակը երկուսն էր՝ ապահովել Փաշինյանի ու ՔՊ-ական պատգամավորների ելքը ԱԺ շենքից և երկրորդ՝ արյուն թափելով վախեցնել քաղաքացիներին, որ մի կողմ փախչեն, տուն գնան ու այլևս չմիանան Շարժմանը, գրում է Սեւակ Հակոբյանը: […]

Իսկ գիտե՞ք, թե ինչու 2018-ին չասաց «Արցախն Ադրբեջան է

Երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ․ «Իսկ գիտե՞ք, թե ինչու 2018-ին չասաց «Արցախն Ադրբեջան է»։ Որովհետև նախ պետք էր, որ Հայաստանն ու Արցախն էնպե’ս կոտրվեին, որ վերականգնվելու շանս չմնար։ Որ ջահել, ունակ, ոգեշնչված մարդիկ մեկնեին կռվի ու չվերադառնային։ Որ պայքարելու ունակ մարդ հնարավորինս չմնար։ Էնպես կոտրվեինք, որ ոտքի կանգնել չկարողանայինք։ Որ հասարակությունն էնպե’ս մասնատվեր ու […]

Ձերբակալվել է Աշոտ երկաթը

Երեկ Բաղրամյանում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ի թիվս 30 հոգու ձերբակալել են նաև ազատամարդիկ Աշոտ Մինասյանին՝ Աշոտ երկաթին։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց փաստաբան, «5 իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյան։ Մինասյանը ձերբակալվել է զանգվածային անկարգությանը վերաբերող քրեական գործի շրջանակներում։

Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որ հարձակում գործեն ԱԺ-ի վրա։ […]

Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին

Այսօրվա խայտառակ միջադեպի առթիվ ես չեմ պատրաստվում որևէ կեղծավոր կամ առավել ևս սուտ բան ասել։ Ես ներկա եմ եղել, եղել եմ բախման կիզակետերից մեկում, շատ բան տեսել եմ իմ աչքերով, շատ բան լսել եմ իմ ականջներով, անձամբ իմ նկատմամբ ոստիկանները ուժ չեն կիրառել, ինձ չեն հարվածել, նույնիսկ եղել են հարգալից։ Ես էլ փորձել եմ ուժերիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի