06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնաբերվել է 22-ամյա զինծառայողի դի. ՊԲ

Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր […]

Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», – ասված է Փաշինյանի որոշման մեջ:

Հայաստանում շրջանառվում է «Դելտա» շտամը. հաստատվել է 25 դեպք

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:

Ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել են ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող իր տանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել: Քրեական գործ է հարուցվել 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը), […]

Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանին նշանակել է ՀՀ վարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակել է Նիկոլ Փաշինյանին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», – ասված է նախագահի հրամանագրում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այս մասին փաստաթուղթ է հրապարակել նույն խմբակցության քարտուղար Նազելի Բաղադասարյանը: «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», – գրել է նա: 

Արմեն Սարգսյանն ԱԺ ում այնպես է ելույթ ունենում, կարծես Շուշին, Հադրութը, Քարվաճառը, ՀՀ և Արցախի մնացած տարածքները՝ Ֆինլանդիայի նախագահն է կորցրել․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Նախագահ» Ա.Սարգսյանն ԱԺ ում այնպես է ելույթ ունենում, կարծես Շուշին, Հադրութը, Քարվաճառը, ՀՀ և Արցախի մնացած տարածքները՝ Ֆինլանդիայի նախագահն է կորցրել»։

ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն կլինի «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հենց ինքն է լինելու թեկնածուն: Սաղաթելյանն ասաց, թե տեղեկություն չունի՝ արդյոք այլ թեկնածու կառաջադրվի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի