26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրակոցներ հանուն խաղաղության. մեծ պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև տրոհվել է փոքր հակամարտություների. Коммерсантъ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հայտնվելուն պես մեծ պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև տրոհվել է փոքր հակամարտություների: Կրակում են և՛խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ անդրադառնալով նոյեմբերի 14-15-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած միջադեպերին: Հոդվածագիրն ընդգծում է, որ միկրոպատերազմները չեն դադարի, քանի դեռ իրական խաղաղության պայմանագիր չի հայտնվել, իսկ […]

Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումները․ Արման Թաթոյանը՝ պաշտոնյաներին

Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Անընդհատ հղումներ են արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների: Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր այդ հայտարարություններով […]

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը:    Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման […]

Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո. Սեյրան Օհանյան

2020 թվականին Հայաստանի կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում շարունակվում է։ Այս ամենը հետևանք է նրա, որ ՀՀ այսօրվա իշխանությունները համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում, խորհրդարանում «Հայաստան» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Գնահատելով հակառակորդին՝ մենք ասում ենք, որ շարոնակվում են ճնշումները […]

Մաքսատված Հայաստան․ «Այլընտրանքային նախագծեր» խումբ

Ներկայացնում ենք «Այլընտրանքային նախագծեր» խումբի հոդվածը․ «Հայաստանի վերջին երեք տարիների մասին կարելի է գրել բեսթսելլեր  «ինչպես քանդել պետությունը»։ Երեք տարում փոխվել է. –  4 Պաշտպանության նախարար –  4 ԱԱԾ պետ –  5 Արցախի ՊԲ հրամանատար –  3 Արտգործնախարար Սա բարդ տարածաշրջանում, կիսապատերազմյան վիճակում գտնվող Հայաստանում։ 2018-ին ստանալ 30  տարի կառուցված լուրջ, մարտունակ բանակ, ձևավորված լուրջ անվտանգության […]

Ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք». ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը՝ լքելով դահլիճը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, ԱԺ օրակարգ բերել ու արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը: «Կառավարությունից պահանջում էինք հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, որովհետև այս ամենը կառավարության բացթողումների ու օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության […]

Պն-ում գզվռտոց է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվոմ նախարարության ներսում: Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, եւ պաշտոնյաներից մինչեւ շարքային միմյանց վրա են […]

Գումարի փոխանցում Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքով թռիչքների համար. «Ժողովուրդ»

Հայաստանի օդային ուղիներով թռիչք իրականացնելու համար Ադրբեջանը Հայաստանին գումար կփոխանցի միջնորդավորված եղանակով: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղավիացայի կոմիտե հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացրած թռիչքի համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունն ինչքան գումար է փոխանցել հայկական կողմին: Մեր հարցմանն ի պատասխան՝ կոմիտեից չինական հիերոգլիֆ հիշեցնող պատասխան են ուղարկել: «Ի պատասախան ձեր հարցման՝ տեղեկացնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված