26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ընթանում են տեղային մարտեր. ՊՆ

Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում են ՊՆ-ից:  Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը […]

Սյունիքում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. armtimes.com

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև սկսած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ և 6 վիրավոր: Կայքի տեղեկություններով՝ գերեվարվել է 6 զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ:  

«Ռեժիմը ջանք չի խնայում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետրի օկուպացիան՝ 11 տեղամասերում «գցել» ՀԱՊԿ-ի «գրպանը»»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռեժիմը ջանք չի խնայում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետրի օկուպացիան՝ 11 տեղամասերում «գցել» ՀԱՊԿ-ի «գրպանը»։ Այս ամենի մեղավորը Հայաստանի կապիտուլացված իշխանության ղեկավարն է՝ իր անհեթեթ ու ոչ կոմպետենտ քայլերով։ Բազմիցս նշել եմ՝ կապիտուլյացիայի սիմվոլի մնալու դեպքում մենք նոր կորուստների ականատես ենք լինելու։ Լուծումը հետեւյալն է. կապիտուլյանտների […]

«Կառավարության տապալումը պարզ տեխնիկայի հարց է»․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լինենք իրատես, այս կառավարությունն այլևս գոյություն չունի: Ճիշտ է, ֆիզիկապես այն դեռ կա, բայց՝ ֆիզիկապես, սակայն անգործունյա է, բարոյապես ավարտված է: Կառավարության տապալումը պարզ տեխնիկայի հարց է, սակայն ամբողջ խնդիրը գոյություն ունեցող համատարած անվստահության մթնոլորտն է, այսինքն՝ հիմնական խնդիրը ոչ թե այս կառավարության հեռացումն է, այլ նոր հնարավոր […]

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. ՀՀ ՊՆ

14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ, հայտնում են ՊՆ-ից: Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի […]

Նախատեսում ենք ունենալ առնվազն 400-450 մվտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը՝ նշելով, թե նախատեսում են այնպես անել, որ առկա կայանի շահագործման ավարտին արդեն նոր էներգաբլոկը կհանձնվի շահագործման։ «Այս նախագծում մեր գլխավոր գործընկերը «Ռոսատոմն» է և միասին երկու ուղղությամբ աշխատանք ունենք. վերանորոգման կամ նոր սարքավորումների ձեռբերման փուլն ավարտեցինք […]

Հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ. Էդուարդ Աղաջանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ գործողությունները: «Նոյեմբերի-14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, բանակցությունների արդյունքում զինտեխնիկան ու զորքերի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ», – հայտարարեց Աղաջանյանը: Նա նշեց, […]

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծել են հայկական դիրքերը. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Նպատակը նաև իմ գործունեության կասեցումն է․ Աննա Մկրտչյանը հոր կալանավորումը քաղաքական պատվեր է համարում

Հայրս ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է քաղաքական պատվերների մեջ։ Դա մեզ համար զարմանալի չէ, դրա նպատակը նաև իմ գործունեության կասեցումն է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոր՝ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի կալանավորմանը, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նա այս քայլը իշխանության կողմից նաև մանրախնդիր վրեժխնդրություն որակեց՝ նշելով, որ այդ գործելաոճը […]

«Այո՛, կադրերն են որոշում ամեն ինչ և Նիկոլի կադրերը, կարծես թե որոշել են, որ հայ ժողովրդին պետություն պետք չէ». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իոսիֆ Ստալինը 86 տարի առաջ, 1935թ. իր ելույթներից մեկում նշել է “Կադրերն են որոշում ամեն ինչ”: Հետագայում այն դարձել է քաղաքականության մեջ հայտնի մտքերից մեկը: Եթե մենք ցանկանում ենք, որ երկիրն ունենա բավարար չափով կադրեր, որոնք ընդունակ են առաջ տանել պետությունը, տնտեսությունը, անվտանգությունը, նրա սոցիալական և մշակութային կյանքը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված