06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արթուր Վանեցյան. Պայքարը շարունակվում է

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։
 
«Բարեկամնե՛ր, ընկերնե՛ր, ծանոթ ու անծանոթ մարդի՛կ, ձեր բոլորի ջերմ վերաբերմունքը ու դրական սպասումները խիստ պարտավորեցնող են և ոգևորիչ։ Հավաստիացնում եմ՝ որպես Հայաստանի քաղաքացի և քաղաքական գործիչ, ամեն ջանք գործադրելու եմ արդարացնելու դրանք։
 
Մեր պետության և ազգի համար այս դժվարին պայմաններում մենք պարտավոր ենք նեցուկ լինել միմյանց, իրարից ուժ ստանալ և իրար ուժ տալ՝ դիմակայելու և կրկին որպես հզոր պետականություն ունեցող ժողովուրդ վերածնվելու:
Ձեր աջակցությունը ինձ անսպառ ուժ է տալիս ավելի եռանդուն կերպով պայքարելու բոլորիս, մեր պետության և հատկապես մեր երեխաների իրական և անվտանգ գալիքի համար:
Կյանքիս անցած 42 տարիների ուղիղ կեսը ծառայելով մեր Հայրենիքին և նրա անվտանգությանը, ինձ համար չկա և չի կարող լինել ավելի մեծ արժեք քան պետությունն է, քան Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը: Այսուհետ նույնպես ապրելու եմ այդ բացարձակ արժեքների պաշտպանության և ամրացման անքննելի առաքելությամբ:
Կրկին շնորհակալ եմ բոլորիցդ և յուրաքանչյուրիդ կողքին եմ:
Հ.Գ.
պայքարը շարունակվում է», – գրել է Վանեցյանը ֆեյսբուքի իր էջում։ twitter sharing button
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ