Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով, Ձեզ եմ հղում ուրախ և ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաև բարօրության ու խաղաղության իմ մաղթանքները՝ ուղղված հայ ժողովրդին: Աղոթում եմ […]