05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լարված վիճակ է Բաղրամյան պողոտայում, գերիների ծնողները փակել են ճանապարհը, ոստիկանները քաշքշում ու բերման են ենթարկում ծնողներին

Գերեվարված և անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ պահանջելով հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ,  քայլերթով եկան դեպի Բաղրամյան պողոտա՝ շարունակելու բողոքի գործողությունները։

Մինչ այդ ծնողներին խորհրդարանից տեղեկացրեցին, որ Սիմոնյանը պատրաստ է հանդիպել նրանցից միայն երկու հոգու հետ, ինչից էլ վրդովված՝ բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին փակել փողոցներ։

Մեծաթիվ ոստիականական ուժերը պատ կազմեցին՝ արգելելով նրանց մուտքը Դեմիրճյանից Բաղրամյան պողոտա, սակայն  ծնողները ճեղքեցին ոստիկանական շղթան ու կանգնեցին պողոտայի կենտրոնում՝ փակելով ճանապարհը։

Բաղրամյան պողոտայում  երթևեկությունը կաթվածահար է, գերեվարվածների և անհետ կորածների ծնողները շարունակում են բողոքի գործողությունները։

Ոստիկանները, կարմիրբերետավորները բողոքի գործողություն իրականացնող ծնողներին փորձում են հեռացնել տարածքից՝ նրանցից ոմանց բերման ենթարկելու միջոցով։ Քաշքշուկ է ծագել, բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են իրենց պահանջը՝ Ալեն Սիմոնյանը պետք է գա և պատասխան տա իր հայտարարության համար։

 

Ոստիկանները ծնողների մի մասին, այնուամենայնիվ, հեռացրին ճանապարհից, երթեկությունը մասամբ վերականգնվել է, վիճաբանությունը բողոքի ակցիայի  և ոստիկանների միջև շարունակվում է, գերեվարվածների, անհետ կորածների ծնողներն ամոթանք են ուղղում ոստիկաններին՝ իշխանությանը ծառայելու համար։

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ