Եղեգնաձորի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է, հաղթանակ է տարել Դավիթ Հարությունյանը
Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Դավիթ Հարությունյան» դաշինքը։ Դավիթ Հարությունյանի օգտին է քվեարկել ընտրողների 62 տոկոսը։ Եղեգնածոր խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 6 ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Դավիթ Հարությունյան» կուսակցությունների դաշինքը (ԲՀԿ և ԴԱԿ), Հայ կառուցողական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը»: Աբովյանում ևս ՔՊ-ն պարտվել է ԲՀԿ-ին։





































