25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը Փարաքարում գործի է անցել. «Հրապարակ»

«Կիրակի ՏԻՄ ընտրությունների անակնկալ արդյունքներից մեկը Արմավիրի մարզի Փարաքար համայնքն էր, որտեղ ՔՊ-ն պարտություն կրեց։ Առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 48,94% ձայնով։ Ցուցակի առաջին համարը Վոլոդյա Գրիգորյանն է՝ Մերձավան համայնքի ներկայիս ղեկավար Լեւոն Գրիգորյանի որդին։ Գործող համայնքապետն առաջադրվել էր իր՝ «Դավիթ Մինասյան դաշինքով» եւ 23,51% է ստացել, իսկ ՔՊ-ն, որի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 27,54%։ […]

Կիրակնօրյա նիկոլամերժումն ու ինքնարդարացման հուսահատ ջանքերը. «Փաստ»

Դեկտեմբերի 5-ին 38 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Սա ընտրությունների հերթական փուլն էր, քանի որ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին արդեն իսկ մի շարք համայնքներում տեղի էին ունեցել տեղական ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, այս ՏԻՄ ընտրական գործընթացը տարբերվում էր նախկինում տեղի ունեցածներից, քանի որ այն ընթանում էր համամասնական ընտրակարգի ներդրման պայմաններում, որոնք անցկացվում են 4000 և […]

Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվել․ «Ժողովուրդ»

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ցուցմունք է տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ երբ ԱԱԾ-ում նրան կոնկրետ հարցեր են տրվել ԶՈւ ռազմամթերքի մատակարարման մասին, Ստեփան Գալստյանը հայտնել է, որ գնման գործընթացից ինքը տեղյակ չի եղել ու որեւէ բան չի իմացել, ուստի չէր […]

Վլադիմիր Գասպարյանի գույքի բռնագանձման պահանջով դատախազությունը դիմել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Համլետի Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Անգելինա Վլադիմիրի Գասպարյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Անժելա Մնացականի Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը: Հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր […]

Վարչական ռեսուրսի կիրառման, տոտալ ճնշումների պայմաններում էլ կա պայքար, հասարակական դիմադրություն, որը ծանր ապտակներ է հասցնելու իշխանությանը․ պատգամավոր

Թվում է, թե այս կամ այն համայնքում իշխանությունը հաղթանակ է տարել, բայց այդ հաղթանակը պայմանական հաղթանակ է, որովհետև ներքաղաքական որոշակի գործընթացների զարգացման պարագայում այդ համայնքների ղեկավարներն իշխանությանը որևէ ձևով սատար չեն կանգնելու, հրավիրված ասուլիսում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին անդրադարձավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորն ընդգծեց՝ անձինք, որոնք ՏԻՄ ընտրություններին հանդես են եկել ՔՊԿ-ի […]

Կա կարծիք, որ Սարդարապատի հերոսների ժառանգների մի մեծ մասը բնակվում է Մասիսում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ապարանի եւ Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսների ժառանգներն արժանի են իրենց պապերին։   Կա կարծիք, որ Սարդարապատի հերոսների ժառանգների մի մեծ մասը բնակվում է Մասիսում»։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Բացի Անվտանգության խորհրդի անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ […]

Աստիճանաբար ակնհայտ են դառնում Եվրոպայում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աստիճանաբար ակնհայտ են դառնում Եվրոպայում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները, որոնք վերլուծաբաններից շատերը կարծես թե չեն ցանկանում նկատել: Պարադոքսալ է, բայց այդ փոփոխություններն առայժմ ի վնաս Ռուսաստանի չեն: 1. ԱՄՆ-ը առավելապես կենտրոնանում է իր հիմնական մրցակցի՝ Չինաստանի վրա: ԵՆ-ն՝ ԱՄՆ-ի համար դառնում է ավելի տնտեսական մրցակից, քան դաշնակից: Միևնույն ժամանակ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի