01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ

Գերությունից վերադարձած զինվորականների նկատմամբ հարուցված քրեական գործերը չպետք է դառնան քաղաքական քննարկման առարկա, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ըստ պաշտպանի` կալանավորումները համոզիչ չեն, դրանց իրավաչափությունը կասկածներ է հարուցում։ Այս մասով պաշտպանն արդեն իսկ հարցադրումներ է ուղարկել գործը քննող իրավապահ մարմիններին` բացատրություն պահանջելով։

Թաթոյանը հավելել է, որ քրեական գործ հարուցելը կարևոր է, կան դեպքեր, երբ նույնիսկ անհրաժեշտ է, բայց խնդրահարույց է կալանավորելը։ Մանավանդ, որ կալանավորումներին նախորդել են օրենսդիր ու գործադիր մարմինների պաշտոնյաների հայտարարությունները, որոնք վատ վիճակի մեջ են դրել քրեական հետապնդման մարմիններին ու դատարաններին։

 «Հիմա այդ մարմիններն ավելի բարձր շեմով պետք է հաղթահարեն կալանքի անհրաժեշտությունը և հիմնավորեն, որ կալանքը կապ չունի պաշտոնյաների հնչեցրած հայտարարությունների հետ», – նշել է նա։

Պաշտպանը նաև ընդգծել է, որ հայ գերիներին վերադարձնելը ադրբեջանական իշխանությունների բարի կամքի դրսևորումը չէ, այլ միջազգային պահանջ, որը չի կատարվում։

«Ադրբեջանական իշխանությունները զբաղված են մարդկանց առևտրով։ Մենք դա մի քանի անգամ ապացուցել ենք` թեկուզ թարգմանելով Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ զրույցը», – նշել է Թաթոյանը։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ