«Իմ իմանալով՝ Տիգրան Ավինյանը որևէ մասնագիտական ունակություններ չունի, որպեսզի ղեկավարի կոմբինատը». Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում տեղ գտած լուրերին, թե նախկին փոխվարչապետ, ՔՊ-ական Տիգրան Ավինյանը շուտով դառնալու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատի տնօրեն։ «Ես նման տեղեկություն չունեմ, կարծում եմ՝ միայն մամուլն է գրել, որ դա այդպես է լինելու։ Իմ իմանալով՝ Տիգրան Ավինյանը որևէ մասնագիտական ունակություններ չունի, որպեսզի ինքը ղեկավարի […]