03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Եթե Ալեքսանդր Ազարյանն ընտրվի Դատավորների միության նախագահ, կպաշտպանվեն դատավորների շահերը. Դավիթ Հարությունյան

Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ։

Միության նախագահի պաշտոնում առաջադրել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, թե եկել է ակնկալիքով, որ Դատավորների միության նախագահ կընտրվի Ալեքսանդր Ազարյանը։

Թե ինչ է տալու Ազարյանի ընտրվելը որպես Միության նախագահ, դատավորը պատասխանեց. «Վերջապես, Միությունը կսկսի գործել ու, առաջին հերթին, կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ»։

Ըստ Հարությունյանի՝ տհաճ է, որ փորձ են անելու տապալել Ազարյանի ընտրությունը. «Հուսով եմ՝ չի ստացվի»։

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի մակագրումների համակարգիչը տանելուն՝ դատավոր Հարությունյանն ասաց, որ սրանով խոչընդոտվում է դատական իշխանության աշխատանքը։

«Դա, մեղմ ասած, իրավաչափ չէ։ Ոնց հասկանում եմ՝ Բարձրագույն դատական խորհուրդը չի թաքցնում՝ ցանկություն չունեն դա հետ բերելու։ Ասում են, թե, իբր, բանակցում են նոր ընկերությունների հետ, ինչ-որ միջոցներ են ձեռնարկում, բայց երբևէ լսե՞լ եք, որ որևէ միջոցներ ձեռնարկեն այդ համակարգիչները հետ բերելու ուղղությամբ», – հավելեց դատավորը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ