18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան

Ընդհանուր գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր։ Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վստահեցնելով, որ գնաճի դեմ իրենք պետք է պայքարեն […]

Հոկտեմբերի 25-ից կհայտարարվի ձմեռային զորակոչ

Կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին: 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, […]

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը Հայաստանի հետագա զարգացման գործում շրջադարձային նշանակություն պետք է ունենա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս օրերին ընթանում է կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագորոծումը, որն, իր կարծիքով, շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում: «Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է, այսինքն՝ ուսուցիչները իրենք են ընտրում ատեստավարել, վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ. սրա արդյունքում նրանց աշխատավարձերը, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանան […]

Մեր տեղը` ձևավորվող աշխարհքաղաքական դաշինքներում

Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․ տարածաշրջանում իր ազգային ռազմավարական շահերն ամրապնդելու և առաջատար դիրքերը պահպանելու՝ Ռուսաստանի ցանկությունը, Ռուսաստանին […]

«Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ․․․»․ Լևոն Տեր–Պետրոսյան

«Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երեւույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի եւ խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է»: Լևոն Տեր-Պետրոսյան, 1996թ. «Ավելի լավ, քան Նախագահն է վերջերս ասել Սիրադեղյանի մասին, ոչ ոք չի ասել: «Վանո Սիրադեղյանը քաղաքական գործիչ […]

Ադրբեջանն ազատ է արձակել ձերբակալված իրանցի վարորդներին

Ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված իրանցի վարորդներն այսօր առավոտյան ազատ են արձակվել և վերադարձել են հայրենիք: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն՝ նշելով, որ «այդ քայլը պայմանավորված է հումանիզմի սկզբունքներով և բարի կամքի դրսևորում է»:  

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2603, մահվան՝ 37 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2603 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 906-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 5902 է:  Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հոկտեմբերի 21-ի […]

Մարությանը ցնծության մեջ է. «Հրապարակ»

«Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգեւել  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ ամրապնդել նրա դիրքերը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմն ամեն գնով ուզում է ազատվել նրանից եւ արտահերթ ընտրություններ անցկացնել Երեւանում։ Գյումրիի եւ Գորիսի արդյունքներից հետո պարզ է, որ եթե մարզերում է այսպիսի վիճակ, ապա Երեւանում ՔՊ-ի համար գրեթե անհնարին կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի