18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետարանի որոշումից վարորդները զայրացել են․ «Ժողովուրդ»

Երեւանում հանրային տրանսպորտի վարորդները խիստ զայրացած են: Պատճառը Երեւանի քաղաքապետարանն է: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հանրային տրանսպորտի վարորդները, որոնք հայտնեցին, որ այս օրերին քաղաքապետարանի ներկայացուցիչները հանրային տրանսպորտի վարորդներին «պարտադրում են» ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք պատասխանատվություն են կրելու նաեւ այն դեպքում, եթե ուղեւորը դիմակ չի դնում: Խոսքը վարչական պատասխանատվության մասին […]

Հայտնի է Հայաստան վերադարձած 5 գերիների անունները

Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Հայաստան են գալիս Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։

Վիժվածքին սպասարկող պոակածին ֆեյք-նյուզ պրոդաքշնը ադրբեջանական մամուլի հետ միասին ինձ է թիրախավորում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Վիժվածքին սպասարկող պոակածին ֆեյք-նյուզ պրոդաքշնը ադրբեջանական մամուլի հետ միասին ինձ է թիրախավորում։   Ադրբեջանցիք Նիկոլին ինձանից հերոսաբար «պաշտպանում» են, նիկոլենք էլ ադրբեջանական մամուլով են ներսում ինձանից պաշտպանվում։ Պասերով, օղրաշներ, պասերով»։

Բաքվից Երևան հայ ռազմագերիների նոր խումբ է տեղափոխվում. Sputnik Արմենիա

Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ։ «Sputnik Արմենիա»-ն հաղորդում է, որ ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում։ Բաքվից եկող ինքնաթիռում գերիների 5 հոգանոց խումբ է։

Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում. ՊՆ-ն ուռճացված է համարել Արման Թաթոյանի պնդումները

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումի վերաբերյալ, որը վերաբերում էր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին։ «Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվել է գրառում, որում անդրադարձ կա ս.թ. մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների հետ։ Նշված գրառման մեջ […]

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաճախակի Սյունիք այցելություններն արդեն միս ու արյուն են ստանում․ Ստեփան Դանիելյան

Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար ստրատեգիական նպատակ էր պայմանական Արևմուտքին դուրս թողնել Հարավային Կովկասի գործընթացներից, որտեղ ամենակաևոր խնդիրը ստրատեգիական կոմունիկացիաների ստեղծումն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով իր գրառումը վերնագրել է. «3+3», թե «4+3»: Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն աշխարհի որ մասում էլ նման կարևոր ճանապարհներ անցնեն, այնտեղ հայտնվում […]

«Ստեղծեք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի իմ պաշտպանները կարողանան լիարժեք իմ իրավունքները պաշտպանել». Արմեն Գևորգյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, որով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Դատական նիստին ներկա չէին Արմեն Գևորգյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Ալեքսանդր Կոչուբաևը: Դատավոր Աննա Դանիբեկյանի փոխանցմամբ՝ Ալ. Կոչուբաևից դատարանը ստացել է գրություն, որով […]

Հղիների և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. հետազոտություններ

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության վիճակագրության տվյալների համաձայն` COVID-19-ով ծանր հիվանդներից յուրաքանչյուր վեցերորդը չպատվաստված հղի է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ծառայության տվյալներով` 2021 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում COVID-19-ով վարակված և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնված 118 հիվանդից 20-ը, ովքեր արտամարմնային թաղանթային օքսիգենացիայի կարիք են ունեցել, ապագա մայրիկներ են եղել: Նրանցից 19-ը պատվաստված չեն եղել, […]

Մեր շահերի հաշվին ցանկացած գործարք կարելի է կանխել միայն՝ ոչնչացնելով «ժողովրդական աջակցության» միֆը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից ոչ միայն ներքին կյանքի, պատերազմական և հետպատերազմական կորուստների և հետընթացի մասին տեղեկատվությունը, այլև արտաքին աշխարհի և տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում վարվող գործընթացները:   Եվ այսպես, Նիկոլը մեզանից թաքցնում է, թե. 1. Ի՞նչ պայմաններով է նախապատրաստվում հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի