Հյուսիսային Կորեայի առաջնորդը Պուտինի հետ բանակցություններում հայտարարել է իր անվերապահ աջակցությունը նրա ռազմական գործողություններին: Միաժամանակ, նա նշել է, որ ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները ծաղկման փուլ են թևակոխում: Ի պատասխան՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և նշել, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ պայքարում է ԱՄՆ-ի պարտադրող իմպերիալիստական քաղաքականության դեմ: Մանրամասները՝ կից տեսանյութում:
Nvidia-ն դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը նրա բաժնետոմսերի գինը հասավ պատմական առավելագույնին: Բաժնետոմսերն առևտրային օրն ավարտեցին գրեթե 136 դոլարով՝ 3,5%-ով ավելի, ինչը այն ավելի արժեքավոր է դարձնում Microsoft-ից: Այս ամսվա սկզբին այն շրջանցեց Apple-ին: Հիշեցնենք, որ ամերիկյան Nvidia ընկերությունը արտադրում է համակարգչային չիպեր, որոնք անհրաժեշտ են արհեստական ինտելեկտի (AI) ծրագրային […]
Այսօր Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 33-35, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։
Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:
ԹՎ 5 հ/ը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված 12 քաղաքացիների: Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում էր երկիրը հայրենադավ իշխանություններից փրկելու և մեր ժողովրդին արժանապատիվ կյանք վերադարձնելու մոտեցումը: Ցավոք, մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված և շուրջ […]
168.am
ՆԱՏՕ-ի ղեկավարը BBC-ին հայտնել է, որ Չինաստանը պետք է պատասխան տա Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար: Յենս Սթոլթենբերգն ասել է, որ Պեկինը «փորձում է դա ձեռք բերել երկու ճանապարհով»՝ աջակցելով Ռուսաստանի պատերազմական ջանքերին, միաժամանակ փորձելով պահպանել հարաբերությունները եվրոպական դաշնակիցների հետ: «Սա չի կարող աշխատել երկարաժամկետ հեռանկարում», – ասաց պարոն Սթոլթենբերգը BBC News-ին Վաշինգտոն կատարած այցի […]