Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղղակի շփումների խողովակները՝ անհապաղ թուլացնելու լարվածությունը. ԱՄՆ Պետդեպ
Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով վարչության «Թվիթեր»-ի էջում արված գրառման մեջ: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանման և Ադրբեջանի զորքերի […]





































