13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դոլարի գինն աճել է՝ հասնելով մոտ 500 դրամի

Ըստ Rate.am կայքի տվյալների՝ ռուբլու առքի միջին գինը 4.17 դրամ է, վաճառքինը՝ 5.92։ Ռուբլու առքի նվազագույն գինը 3.43 դրամ է։ Դոլարի առքի նվազագույն գինը 484 դրամ է, վաճառքինը՝ 492 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 499 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 533 դրամով, վաճառվում՝ 547 դրամով։

Պետք է ամեն գնով ինքնակազմակերպվենք՝ ստեղծելու արժանապատիվ ապագա. ՀՀ նախագահի թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Խաչատուրյանը հայտարարեց, թե համոզված է՝ այս Ազգային ժողովը կկատարի իր պատմական միսիան ու բոլորին այս դժվար իրավիճակից հանելու գործում մեծ մասնակցություն կունենա: Նա շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին իրեն վստահելու համար «Իմ տարիքը, միգուցե, այնպիսին էր, […]

Իշխանական թիմին ասվել է, որ խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց․ «Հրապարակ»

Իշխանական շրջանակների մեր աղբյուրն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար թուրքական կողմը պահանջում է փակել անցյալի էջը եւ չանդրադառնալ երկու ժողովուրդների միջեւ առկա որեւէ կոնֆլիկտային թեմայի։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հայոց ցեղասպանության թեմային, այլեւ ավելի ուշ շրջանի իրադարձություններին, մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմին եւ այդ պատերազմի մեղավորների թվում Թուրքիա պետության մասին հիշատակումներին։ Մեր […]

Գորիսի հանցավոր խումբն՝ ընդդեմ ընտրված իշխանությունների․ «Հրապարակ»

Գորիսում անպատժելի խումբ ձեւավորելու մասին մեր հրապարակումից հետո ոստիկանությունը կենդանության նշաններ է ցույց տվել: Նախօրեին ոստիկանության բաժին են տարվել միջադեպի մասնակից երկու կողմերի՝ Լիսկայի վարորդի որդու՝ Դերենիկ Ղուկասյանի, եւ Ափիկ Շալունցի որդու՝ Մացոյի ավտոմեքենաները: Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ չնայած Շալունցի ավտոմեքենայի վրա կան կրակոցի հետքեր, սակայն միջադեպի հերոսները մինչեւ երեկ ազատության մեջ էին, որեւէ […]

Վանաձորի ավագանու նիստերն արգելել են մինչև հուլիս․ «Հրապարակ»

Դեկտեմբերի 5-ի ընտրությունները, ինչպես հայտնի է, չլուծեցին Վանաձորի համայնքապետի հարցը, Մամիկոն Ասլանյանին իշխանությունները մի քանի ամիս է՝ պատանդ են պահում՝ շինծու քաղաքական հոդվածով: Իսկ ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատական հայցերով նպաստում է, որ Վանաձորում իշխանություն չընտրվի, եւ ավագանու նիստեր չգումարվեն, համայնքի ղեկավար էլ չընտրվի: ԼՀԿ-ն, հիշեցնենք, դիմել էր վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն […]

Պայքար՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար․ «Հրապարակ»

Չնայած Մելիքսեթ Պողոսյանը դեռ շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ առավել, քան երբեւէ, ակտիվ շրջայցեր է կատարում մարզի սահմանային համայնքներ՝ թերեւս փորձելով կանխել իր պաշտոնանկության գործընթացը, սակայն մարզպետի պաշտոնի հավակնորդներից ոմանք իրենց արդեն մարզպետ են զգում, ակտիվ հանդիպումներ կազմակերպում մարզի ակտիվի հետ: Խոսքը հատկապես ՔՊ-ական պատգամավոր, Կապանի համայնքապետի թեկնածու, նկարիչ Դավիթ Դանիելյանի մասին է: […]

Ինչպե՞ս են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա․ ԿԲ-ն պարզաբանում է

Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։ Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից ՀՀ Կենտրոնական բանկը հավաքագրել է հնարավոր կարևոր հարցերը և փորձել պատասխանել դրանց։ 1. Ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը Հայաստանի բանկային համակարգի վրա։  SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ […]

Շոյգուն ասել է, թե մինչև երբ է ռուսական բանակը շարունակելու Ուկրաինայում հատուկ գործողությունը

Ռուսական բանակը կշարունակի Ուկրաինայում հատուկ գործողությունները մինչև հասնի դրված նպատակներին։ Հիմնական խնդիրը Ռուսաստանը պաշտպանելն է Արևմուտքի կողմից սպառնացող արտաքին ռազմական վտանգից, այսօր խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Մեզ համար կարևորը ՌԴ-ն ռազմական սպառնալիքից պաշտպանելն է Արևմուտքի այն երկրներից, որոնք փորձում են Ուկրաինայի ժողովրդին օգտագործել մեր երկրի դեմ պայքարում», – ասել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի