11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում ընդդիմության դարակազմիկ լսումները վնասեցին մեր երկրի անվտանգությանը. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, թե ընդդիմությունը վնասել է ՀՀ անվտանգությանը։ « «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները մի քանի օր առաջ դարակազմիկ լսումներ էին կազմակերպել Ազգային ժողովում, որը, իմ խորին համոզմամբ, վնասեցին մեր երկրի անվտանգությանը», – հանձնաժողովի նիստում հայտարարեց Քոչարյանը։ Նա նշեց, թե 230 հոգու են ընդդիմադիրները հրավիրել ու, եթե […]

Աննա Հակոբյանը կրկին խնջույք է պլանավորել․ զոհվածների ծնողները մերժում են․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսներից ոմանց մայրերը Yerkir.am-ին  տեղեկացրին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել և հրավիրել են ապրիլյոթյան խնջույքի։ Փաշինյանի տիկինն այս անգամ փաստի առաջ է կանգնել, քանի որ ծնողները համատարած մերժում են, իսկ ինքը պետք է կարողանա հանրությանն ապացուցել, որ զոհվածների մայրերը հաղթահարել են իրենց որդիների կորստի ցավը։ Այլ կերպ ասած՝ ուզում […]

Զավակներ կորցրած ծնողներից շատերն ուզում են, որ իրենց տղաները մասնակցեն զորակոչին. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ցանկանում են, որ իրենց որդիները մասնակցեն զորակոչին. վստահեցնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Քննիչ հանձնաժողովում զոհվածների հարազատների հետ մեր վերջին շփումների ժամանակ շատերը, որ զավակներ էին կորցրել, ցանկություն ունեն, որ իրենց զավակները ակտիվ մասնակցեն զորակոչին», – հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Քոչարյանը։ Նա նշեց, […]

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են, իսկ ԳՇ պետ նշանակելու մասին հարցի հասցեատերը ես չեմ. Պաշտպանության փոխնախարար

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. վստահեցնում է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքրվեց՝ ի վերջո, ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում առարկայական ներկայացնել բարեփոխումների փաթեթը ու ե՞րբ են պատրաստվում նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։ Արման Սարգսյանն էլ ասաց, թե ԳՇ պետ նշանակելու մասին հարցի հասցեատերն ինքը չէ։ «Բարեփոխումները […]

Ինչպես կրկին դառնալ գործոն կամ՝ Հայկական նախաձեռնողականության մասին

Աշխարհում և տարածաշրջանում վերջին զարգացումները վկայում են, որ սկսվել է նոր փուլ՝ միջազգային հարաբերություններ առանց կանոնների։ Ով ինչպես կարողանում, այնպես էլ կառուցում է իր քաղաքականությունը։   Շանտաժը, հանդիմանանքը, վախերը, որ կարծես թե մնացել էին անցյալում, այսօր կրկին արդիական են։ Հայաստանի գործող իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առաջ քաշեցին «խաղաղության դարաշրջանի» գաղափարը։ Նման օրակարգի խոցելիությունն ի […]

Դավիթ Տոնոյանը դատարանում հայտարարել է, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել. հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանը խտրական կերպով պահվում է կալանքի տակ: Դատական նիստերի դռնփակ լինելուն ավելացել է նաև տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մեկ անգամ: Ավելին, հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 2-ին: Փաստացի 3 […]

«Հայաստանի ու Արցախի ազգային շահը պահանջում է բոլոր կարող պետականամետ ուժերի համախմբում». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ու Արցախի ազգային շահը պահանջում է բոլոր կարող պետականամետ ուժերի համախմբում։   Պետք է մի կողմ դնել անձնական ու կուսակցական հավակնությունները։ Խոնարհենք «ես» -ը հանուն «մենք»-ի։   Հ.Գ.«Ով որ բարձրացնում է իր անձը` կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը` կբարձրացվի»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված