Ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ են խաղում

Կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ինչ է նշանակում սահմանում զորքերի հայելային հետքաշումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։ Ոչ մեկ իրավունք չունի այստեղ թաքնվել հարցի գաղտնի լինելու կամ քաղաքական գործընթացների ներքո։ Ասե՞լ եք հայելային հետքաշում, ես կոնկրետ կասկածի տակ եմ դնում էդ ձեր դիրքորոշումը։ […]