05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի ՀՕՊ համակարգը և ավիաբազաների ենթակառուցվածքները շարքից դուրս են հանվել. ՌԴ ՊՆ

Ռուսական զինված ուժերը ճնշել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և շարքից դուրս են հանել ուկրաինական ավիաբազաների ենթակառուցվածքը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինայի սահմանապահ ծառայության զինծառայողները ռուսական ստորաբաժանումներին ոչ մի դիմադրություն ցույց չեն տալիս, հայտնել են ՊՆ-ից։ «Օտարերկրյա լրատվամիջոցների տեղեկատվությունը Ուկրաինայի տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին չի համապատասխանում իրականությանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

«ՀՀ-ում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Արցախի ուղղությամբ տարբեր բնույթի սադրանքների է գնում։ Դրանք դրսևորվում են հրադադարի խախտումներով՝ որքան հասկանում եմ որ միայն հրաձգային զենքերից, ապատեղեկատվության չափաբաժնի մեծացմամբ և այլն։ ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմամբ փորձելու է Ադրբեջանին առավելագույնս կանխատեսելիության դաշտում պահել, սակայն Թուրքիայի շունչն Ադրբեջանի թիկունքում ավելացնում […]

Սուրեն Պապիկյան-Շոյգու հանդիպում կլինի

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՊՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

ԱՄՆ-ն սպառնում է Ռուսաստանին

Այսօր երեկոյան ամբողջ աշխարհի աղոթքները Ուկրաինայի ժողովրդի հետ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Նախագահ Պուտինն ընտրեց կանխամտածված պատերազմը, որը բերելու է աղետալի մարդկային զոհերի եւ տառապանքների: Միայն Ռուսաստանն է կրում պատասխանատվություն զոհերի ու ավերածությունների համար, որը կբերի այս հարձակումը, եւ ԱՄՆ-ն, իր դաշնակիցները եւ գործընկերները կպատասխանեն միասնական ու վճռական […]

Զելենսկին երկրում ռազմական դրություն է մտցրել

Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։ «Գերճշգրիտ սպառազինության միջոցներով շարքից դուրս են բերվում Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան, ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավերը», – հայտարարել են ՌԴ ՊՆ-ից։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրում ռազմական դրություն է մտցրել։ «Բոլորից հանգստություն է պահանջվում։ Հնարավորինս: Տանը մնացեք, խնդրում […]

Պատգամավորի հետ հանդիպումն ավարտվել է սկանդալով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մոտ 30 ուսանողի եւ մի քանի պատգամավորների հետ հանդիպումներ։ Հանդիպումներին մասնակից ուսանողներից մեկը մեզ մանրամասներ է ներկայացրել հանդիպումներից: Երբ նրանք զայրացած դուրս եկան նիստերի սրահից, պատմեցին, որ բոյկոտեցին ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ հանդիպումը: Ասել է թե՝ Արման Եղոյանի հետ […]

Մսխել, մսխել մինչև… վերջին «խազը». «Փաստ»

Եթե հետահայաց նայենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների շղթային, ապա կտեսնենք, թե 2018 թվականից սկսած ինչպես է հետևողականորեն, անշեղորեն մսխվում մեր երկրի ունեցած պոտենցիալը, ինչն առավել ցայտուն կերպով տեսանելի է հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում։ Բնականաբար, ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, քանի որ պատճառահետևանքային կապ է գործում նաև այն հարցում, թե ինչու ենք հասել կապիտուլ […]

Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել. տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ գործակալություն: Ռուսաստանը չի նախատեսում օկուպացնել ուկրաինական տարածքները, այլ հանդես է գալիս Ուկրաինայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի օգտին»,- ըստ գորղակալության՝ նշել է ՌԴ նախագահը։  Միեւնույն ժամանակ ուկրաինական լրատվամիջոցներն են տեղեկացնում https://ria.ru/20220224/vzryvy-1774623736.html Կիևում, […]

Եթե որոշումն ընդունվի, պաշտոնյաներն այլեւս չեն կարողանա թաքցնել իրենց շվայտ ծախսերը. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության գալով խոստանում էր բաց ու թափանցիկ լինել հանրության համար, անգամ վարչապետական խոհանոցը, սառնարանն ու լողասենյակը չէր թաքցնում ժողովրդից, օրենքում կատարված փոփոխություններով գտավ իր եւ ընտանիքի ճոխ ծախսերը թաքցնելու ճանապարհը։ Հղում անելով «Գնումների մասին» օրենքին՝ ցանկացած ծախս ներկայացնում են իբրեւ պետական գաղտնիք։ Խորհրդարանական ընդդիմությունը «Գնումների մասին» օրենքի համապատասխան դրույթի սահմանադրականության վերաբերյալ հայց […]

«Եվրանեսթյան» երկօրյա. թեժ քննարկումներ թե՛ ներսում, թե՛ դրսում. Փաստ

Երևանում կայացան «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների աշխատանքները, որոնց մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև ադրբեջանցի պատվիրակներ: Այս կապակցությամբ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, ինչն ինքնին բնական է: Սակայն առավել ցավալի էր տեսնել մեր հանրության որոշակի շրջանի բուռն քննարկումներն այն մասին, թե ադրբեջանցիներին որ ռեստորանն է «հաց տվել»: Իրականում սա առավել քան ծայրահեղականացված ու անիմաստ քննարկում է հատկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի