«Այսօր Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը կարծես անցավ գնաց, վաղը կարող է փլվել Սարալնաջի ճանապարհը…»․
Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը կարծես անցավ գնաց։ Ի դեպ, հենց վաղը կարող է փլվել Սարալնաջի ճանապարհը… Մի քանի անգամ բարձրաձայնել եմ Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորության մասին։ Առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու կառուցվում է միջին հայաստանյան քաղաքի (25-30 հազար) բնակչություն […]





































