22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Անդադար պիտի խոսենք այդ դավաճանների մասին, պիտի մատնացույց անել նրանց հանցագործությունները». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ դիմելով մարդկանց՝ ասաց, որ նրանք ամեն ինչ գիտեն, գիտակցում են, թե երկրի շուրջ ինչ է տեղի ունենում։

 

«Տարիներ առաջ, մինչև սրանց իշխանության գալը, այս դավաճանական բանդան ի՞նչ էր անում մեր երկրի հետ՝ աղտոտում էր, պղտորում էր ու կեղտոտում էր իրականությունը։ Ինչ ասես ասում էին՝ ստեր, իրականության հետ կապ չունեցող կեղծիք։ Ավելին՝ իրականությունը գլխիվայր շուռ էին տալիս մեկ շատ կարևոր պատճառով, որպեսզի մեր հասարակությունն իրողությունը չտեսնի, այլ տեսնի երկրի իրենց աղտոտած ու պղտորած իրականությունը։

Սրանց արած դավաճանական քայլերը, մեր հասարակության դեմ կատարած դրանց հանցագործությունները թվարկելու համար բավարար է անդադար այս հարթակը լցնելու համար»,- նշեց Աննա Մկրտչյանը։

 

Պատգամավորը համաձայն չէ հնչող այն տեսակետի հետ, որ պետք չէ այդքան խոսել իշխանությունների դավաճանությունների մասին։

 
 «Ինձ ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ երկիրը դավաճանածների ու այդ դավաճանության մասին, հասարակության նկատմամբ հանցագործություններ գործողների մասին  խոսելու ժամկետ կա՞։ Կարծում եմ՝ նման ժամկետ չկա, առավել ևս, որ այդ դավաճանները դեռևս պատժված չեն ու պատասխանատվության ենթարկված չեն։ Մինչ այդ, մենք անդադար պիտի խոսենք այդ դավաճանների մասին, պիտի մատնացույց անենք նրանց հանցագործությունները»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ