21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ ֆուտբոլիստը ծեծել է տաքսու վարորդին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 28-ին տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ SAS սուպերմարկետի դիմաց, ‘Նիսսան Արմադա’ մակինիշ 55 NO 055 համարանիշի ավտոմքենայի վարորդը բախվել է ‘Դեւո Նիքա’ մակնիշի  Լ 1673 համարանիշի ավտոմեքենային: Բախումից հետո ‘Նիսսան Արմադա’-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու վարորդին եւ հեռացել: […]

Պայթուցիկ` գազալցակայանի մոտ

Ապրիլի 9-ին, ժամը 14:30-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մոտակայքում գազալցակայանին հարող տարածքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի նմանվող առարկներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Լրացուցիչ հանգամանքները ճշտվում են: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Կաթված ստացած գյուղապետին Արագածոտնի մարզպետը 15 օր չէր տեսել

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, որ տարածել է էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, թե իբր Վերին Սասնաշենի գյուղապետ Արարատ Պողոսյանը կաթված է ստացել ապրիլի 7-ին իր մոտ անցկացրած  խորհրդակցությունից հետո: “Ես այդ մարդուն 15 օր է չեմ տեսել, եւ ասում են, իբր ստիպել եմ քվեարկի Հանրապետականի օգտին, նա հրաժարվել է: Արարատ Պողոսյանը […]

Անձրեւ եւ ամպրոպ

Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. Հայաստանի շրջանների զգալի մասում, ապրիլի 9-ին`օրվա երկրորդ կեսին, ինչպես նաեւ ապրիլի 10-ին, 11-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավ-արեւմտյան հատվածում կլինի 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-ից 10-ը` կբարձանա 3-5 աստիճանով: Ըստ ԱԻՆ կայքի, […]

Օշականում հնչած կրակոցները կապ չունե՞ն ռումբի պայթյունի հետ

Երեկ` ապրիլի 8-ին Օշականում հնչած կրակոցները նախընտրական ենթատեքստ չունեն: Վիճաբանության մասնակիցները, ըստ գյուղապետ Արամ Ներսիսյանի խորթ հորեղբոր որդիներ են եղել:  Նախնական տեղեկություններով, վիճել են պապենական տան պատճառով: Թունդ վեճը վերածվել է ծեծկռտուքի: “Անդրանիկ Պողոսյանը հիվանդանոցում վիրահատվել է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ գյուղացիների պատմելով գյուղում կրակոցների եւ նռնակի պայթյունի ձայներ են լսվել: Գյուղապետը չի հերքում […]

Կոմունիստները հորդորում են մի պահ խորհել /վիդեո/

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական տեսահոլովակում հիշեցվում են խորհրդային անցած տարիներն ու մինչեւ խորհդրային կարգերի հաստատումը` Հայաստանի վիճակը: Հետո անդրադարձ է կատարվում անկախության առաջին ու այսպես կոչված` “մութ ու ցուրտ” տարիներին: Դրանք ներկայացվում են  կադրերով` 88-ի հանրահավաքներ, մարդիկ, որ փողոցներում ցախ են հավաքում, սառած ու մութ մայրաքաղաք, կերոսինի տարաներով անցորդներ: Սովետական Հայաստանի հիմնի հնչյունների ներքո ներկայացված […]

Հայազգի գործարարն սպանել է 3 հանցագործներին` հանուն ընտանիքի

ՌԴ Տուլայի մարզում 3 հանցագործ են սպանվել հայ գործարարի ձեռքով, որը գողերից պաշտպանել է ընտանիքի անդամներին, հաղորդում է “Интерфакс”-ը: Տուլայի մարզի Բոգորոդիցկե քաղաքում 4 հանցագործ ներխուժել են անհատ ձեռներեցի տուն` սպառնալով նրան եւ ընտանիքի անդամներին ատրճանակով, դանակով եւ բեյսբոլի փայտով: Հանցագործներն ընտանիքից փող են պահանջել` հակառակ դեպքում սպանալով սպանել նրանց: Գործարարին հաջողվել է հանցագործներից 3-ին […]

Կրակոցներ չե՞ն եղել. օշականցին ձո՞ւկ էր բռնում

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, երեկ  Օշականում կրակոցներ են հնչել: Ըստ նախնական վարկածի` հարեւանը կրակել է հարեւանի վրա` նրան պատճառելով մարմնական թեթեւ վնասվածքներ: Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն սակայն, ոչ մի կրակոց էլ չի եղել: Պարզապես տուժածը ձուկ էր բռնում եւ վնասվածք է ստացել արկի պայթյունից: “Իրանք պապենական թշնամի են, դրա համար մեղքը ուզում ա գցի […]

“Տիտանիկ-2”-ն սկսել է իր հիշատակի ճամփորդությունը

“Բալմորալ” զբոսանավը բրիտանական Սաութհեմփթոն նավահանգստից ուղեւորվել է  Նյու Յորք` կրկնելով հայտնի “Տիտանիկի” ուղին, որը խորտակվեց 1912-ին` իր առաջին ուղեւորության ժամանակ: Հիշատակի ճամփորդությունն այդ ողբերգության 100-ամյա տարելիցի կապակցությամբ է, գրում է “Belfast Telegraph”-ը: Ճամփորդությանը մասնկացում է 1309 մարդ` ճիշտ այնքան, որքան “Տիտանիկի” ճամփորդության ժամանակ: Ուղեւորները հագել են այն ժամանակվա պատմական հագուստները, նավի վրա տիրում է նույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի