20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում փետրվարի29-ին, մարտի 1-ից 2-ը, 3-ին արեւելյան շրջաններում, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում  սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյանժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ամենուրեք ձյուն: 4-իգիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-ից 2-ը առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք,ճանապարհներին` մերկասառույց: Օդիջերմաստիճանը մարտի 2-ի գիշերը կնվազի 4-ից6, ցերեկը` 8-ից 10, իսկ 3-ի գիշերը` եւս 2-ից 4աստիճանով: Երեւանում փետրվարի 29-ին, մարտի 1-ից 2-ը, 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ձյուն: 3-ին եւ 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ  լրատվական ծառայությունից

Բուժել` ապահովագրությամբ

Հայաստանում թափ է հավաքում բժշկական ապահովագրությունը: Ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում` զարգացման ներկայիս տեմպը ապահովվում է պարտադիրության հիմքով: Կառավարությունը մշակել է  հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթ` 132 հազ. դրամի չափով, որից 52 հազ. դրամը պետք է լինի պարտադիր բժշկական ապահովագրություն: Այդ գումարը հնարավորություն է տալիս պետծառայողին` ստանալ մինչեւ 3.8 մլն դրամի հիվանդանոցային ծառայություն: Ապահովագրական ընկերությունը երաշխավորում […]

Մի շարք ՀԿ-ների հայտարարությունը` Սումգայիթյան ոճրագործության կապակցությամբ

  Այսօր, 1988թ. Սումգայիթի հայահալած ոճրագործության տարելիցի առթիվ Ծիծեռնակաբերդում կազմակերպված սգո երթի եւ ոգեկեչման արարողության մասնակից կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորեւ: ‘ Փախստականների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ հայրենակցական միությունների ներկայացուցիչներս, այսօր մասնակցելով 1988թ. փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացված հայահալած, արյունալի ոճրագործությունների տարելիցի առթիվ կազմակերպված բազմամարդ սգո երթին եւ ոգեկոչման արարողությանը` […]

ՀՅԴ-ն ու “Ժառանգությունը” դեմ են, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը լռում են

“Արտակարգ դրության իրավական ռեժմի մասին” օրինագծի շուրջ ՀՅԴ-ն հանդես կգա փոփոխությունների եւ առաջարկությունների փաթեթով: ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այդ առաջարկությունները ներկայացրեց խորհրդարանի ամբիոնից: ՀՅԴ-ի առաջարկները  վերաբերվում էին արտակարգ դրության պայմաններում բանակի օգտագործման վիճահարույց դրույթին, մասնավորապես, զինված ուժերի օգտագործման հնարավորության մասին դրույթներն ընդհանրապես նախագծից հանելուն: Առաջարկներից մյուսը վերաբերում է ԱԺ-ի դերակատարությանը եւ լիազորություններին: Արծվիկ Մինասյանը շեշտեց, […]

ԱՄՆ-ը Բաշար Ալ-Ասադին դասել է “ռազմական հանցագործների” շարքին

ՄԱԿ-ը  նոր տվյալներ է հրապարակել, ըստ որի Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում ավելի քան 7500 մարդ է մահացել: Ինչպես հայտնում է “BBC”-ն, ԱՄՆ-ում Բաշար Ալ-Ասադին արդեն անվանել են “ռազմական հանցագործ”: ՄԱԿ-ի պետքարտուղարի տեղակալի տվյալներով` օրական մահանում է Սիրիայի 100 քաղաքացի, որոնց թվում` կանայք եւ երեխաներ: Դամասկոսում հաշվվում են 2493 զոհ այն դեպքում, երբ զոհված  իրավապահ մարմինների […]

“Թող վեր-վեր չթռնեն”… Ծառուկյանին “տեղը կդնի”

Աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանը` “Պալաչ” մականունով, դիմում է ներկայացրել ՀՀԿ շարքերն ընդունվելու համար: Հիշեցնենք, որ նա նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում է աշխատել, մտերմիկ` քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էին, նույնիսկ համատեղ բիզնես էին անում: Սակայն, նախկին մտերիմների միջեւ “սեւ կատու” անցավ բիզնես “փայերը” չկիսելու պատճառով: Պալաչը որոշեց լքել ԲՀԿ-ն ու դառնալ հանրապետական: Մտերիմների հետ հանդիպմանը` […]

Հայկյան մրցանակաբաշխության հաղթողները

Փետրվարի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Հայկյան մրցանակներ հանձնվեցին 2011թ. երիտասարդական տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսեւորած երիտասարդական եւ ուսանողական կառույցներին։ Հետեւյալ անվանակարգերում Հայկյան մրցանակներ ստացան՝ ‘Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ’ անվանակարգում՝ ԵՊՀ ‘ Երիտասարդ համալսարանականների միավորում’ հասարակական կազմակերպության ‘Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի´ք ‘  ծրագիրը, ‘Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր’ […]

Վլադիմիր Գասպարյանին չե՞ն վստահում. պատգամավորի ակնարկը

“Ես կարծում եմ այստեղ անուղղակի ձեւով կասկածամտություն կա նորանշանակ ոստիկանապետի նկատմամբ”,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի այն դրույթին, որը նախատեսում է բանակի օգտագործումն  արտակարգ դրության ժամանակ: Նրա համոզմամբ, այս մասին է վկայում նախագծի 9-րդ հոդվածը.”9-րդ հոդվածը մինչեւ անգամ չի ասում, եթե չի բավարարում, ասում […]

Ուզում է գտնել ամենամոտ ճանապարհը` դեպի մահվան դուռը. որդին մորը հարբեցող է դարձրել. /Ֆոտո/

Օֆելյա Ֆիդալյանին Վանաձորում գրեթե բոլորը գիտեն: Նա միշտ հարբած է լինում, ու կարծես դա այդպես էլ պետք է լինի: Henaran.am-ի թղթակիցը նրան հանդիպեց  երթուղայինում: Կինը անկառավարելի էր, նստած տեղից հաճախ  վայր էր  ընկնում, հետո հայտնվում էր  ուղևորների ոտքերի տակ, ապա նրանց օգնությամբ տեղ գտնում երթուղայինի նստարաններին: Կինը փորձում էր իր դարդերի մասին պատմել ուղևորներին, բայց […]

“Քաղաքականությունը զինվորի գործը չէ, թողեք բանակին հանգիստ, ԱԺ-ն էլ մի դարձրեք “тряпка” …

Այսօր խորհրդարանւմ պատգամավորները շարունակեցին “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրնագծի շուրջ երեկ ընդհատված ելույթները: ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը անհամաձայնություն հայտնեց այն պնդումների վերաբերյալ, թե օրինագիծը պայմանավորված է սպասվող համապետական ընտրությունների հետ: Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ օրենքը պետք է ավելի վաղ ընդունվեր: Միեւնույն ժամանակ , Ռաֆիկ Պետրոսյանը օրինագծի մի շարք դրույթներ քննադատեց: “Ճիշտ է, այսօր նախագահը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված