07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ճանապարհային ոստիկանությունը Ռուբինյանց փողոցում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ լրացուցիչ քննություն կանցկացնի

Ճամապարհային ոստիկանությունը հիմնավորված է համարում  ՛՛Աքիլես՛՛ ՀԿ դիտարկումը  Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի եւ փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ: Այդ մասին ՃՈ-ի այսօր  տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

՛՛Աքիլես՛՛ հասարակական կազմակերպության կողմից Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի եւ փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռուբինյանց փողոցում տեղադրված արագության սահմանափակման ճանապարհային նշանը տեսանելի չի եղել ս.թ. մայիսի 19-ից մինչեւ 29-ն ընկած ժամանակահատվածում:

Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայումս իրականացվում է նշված ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի լրացուցիչ քննություն, որի ավարտից հետո կկայացվեն համապատասխան որոշումներ, որոնք եւս սահմանված կարգով կհրապարակվեն՛՛ :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ