28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ախթալայում ծեծկռտուքի առիթը տեսագրությունն էր. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` երեկ երեկոյան Ախթալայում իրական մարտաֆիլմի սցենարով դեպքեր են կատարվել: Նախ` ծեծկռտուք է տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի տանը, ըստ որոշ տեղեկությունների` հնչել են նաեւ կրակոցներ: Հաջորդ ծեծկռտուքը ծավալվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տանը: Հենց տան մեջ […]

Աշոտ Երկաթը՝ զինկո՞մ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սերգեյ Չալյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ գլխավոր զինկոմիսար է նշանակվելու Հայաստանի հանրապետական կուսակցության Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանը`Աշոտ Երկաթը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ`Մինասյանն անգամ իր շրջապատում հայտարարել է, որ արդեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից “դաբրո” է ստացել, ու հաստատ ինքն է նշանակվելու է Չալյանի փոխարեն: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Աշոտ […]

ՀՀԿ-ն դեմ է ճնշումներին /վիդեո/

Այսօր երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Այն վարեց ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես լրագրողներին նիստի ավարտից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը քննարկվեցին ներկուսակցական հարցեր եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` կուսակցության դիրքորոշումը: Ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն դեմ է բռնությանը, ճնշումներին եւ ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն անցնեն բնականոն: Մանրամասները` […]

Խոշտանգված հարսի դատը` հաջորդ հինգշաբթի

Այսօր,  օգոստոսի 30-ին  Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  սկեսրոջ կողմից խոշտանգված Մարիամ Գեւորգյանի դատական նիստը: Հիշեցնենք, որ ըստ հարսի, Հայկանուշ Միքայելյանն իրեն “պատառաքաղով ծակծկել է, տաք արդուկով այրել է  կրծքերն ու ներքին օրգանները”: Henaran.am-ի հետ զրույցում տուժածի փաստաբան Նոնա Գալստյանն ասաց, որ գործը դեռեւս դատաքննության փուլում է: Դատական նիստերն ընթանում են դռնփակ, […]

“Պալաչը” չի տա

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Աբովյանի “Կինգ դելյուքս” ֆուտբոլային ակումբը  հայտարարել է լուծարման մասին: Ինչքան էլ հետաքրքիր է, լուրը թողարկելուց հետո ստացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: Ըստ այդմ,   օգոստոսի 30-ին տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում որոշվել է “Կինգ դելյուքս”-“Իմպուլս-2” խաղի նախախաղային խորհրդակցությանը “Կինգ դելյուքս” թիմի ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի […]

Հանրային պաշտպանների թիվը 32-ից կդառա 50

Այսօր կառավարության որոշմամբ արդարադատության նախարարությանը արտաբյուջետային միջոցներից գումար է հատկացվել` հանրային պաշտպանների թիվն ավելացնելու նպատակով: Հանրային պաշպանների թիվը 18-ով կավելանա` 32-ից դառնալով 50: “Մենք այսօրվա վիճակում ունենք 32 հանրային պաշտպան, որոնք անվճար պաշտպանություն են իրականացնում բացառապես քրեական գործերով”,-լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարի խոսքով, եկող տարվա բյուջեում այս ավելացումը կարտացոլվի: Հրայր Թովմասյանը […]

Թոխմախ գոլից դուրս է բերվել 12-ամյա տղայի մարմինը

Այսօր ժամը 16 00-ին Ոստիկանության էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գտնվող Լիոնի անունը կրող այգու` Վարդավառի արհեստական (թոխմախ գոլ) լճում երեխա է ընկել : Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամանել են Ոստիկանության էրեբունի բաժնի օպերատիվ խումբը` էրէբունու Ոստիկանության պետի օպեր գծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ: Ոստիկանների կանչով մինչ դեպքի վայր կժամանեին […]

Աբովյանի ֆուտբոլային թիմը լուծարվում է. էլի “Պալաչն” ու Ծառուկյանի բարեգործությունը

Աբովյան քաղաքի “Քինգ դը լյուքս” ֆուտբոլային ակումբը լուծարման եզրին է: Այս մասին Henaran.am-ին ասաց ակումբի տնօրեն  Գագիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ակումբի հիմանդիր եւ հովանավոր Արթուր Հարությունյանն/Պալաչ/ ասել է, որ այլեւս չի կարող ակումբի ծախսերը հոգալ: Պատճառն ընկերության ֆինանսական վիճակն է:  Հովհաննիսյանի խոսքով, խնդիրը  կապված է “Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի գործունեության հետ, ինչի պատճառով տուժել է ընկերությունը: […]

Արծվիկ Մինասյանը չբացառեց հետագա իրավական զարգացումը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի փոշմանել  DIY ակումբի պայթեցման միջադեպի եւ ակումբի տնօրեն Ծոմակի` Արմինե Օգանեզովայի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի համար, անգամ եթե իր արտահայտած կարծիքը ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման նյութ է դառնալու: “Իհարկե, ես  չէի կարող փոշմանել եւ չեմ էլ պատրաստվում փոշմանել, եթե սխալ հասկացվածություն կա, դա այն մարդկանց  խնդիրն է, ովքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի