23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմ կարմիր շորտիկը դեռ կա, կարող եմ նվիրել. Արմեն Աշոտյան

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հաճախ շահարկվող այն թեմային, որ ՀՀԿ-ն աջակցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

‘Առավոտյան ծանոթացա կայքերից մեկում տեղադրված ‘սենսացիոն’ նյութին իմ համեստ անձի ահռելի ներդման մասին ‘քոչարյանական ռեժիմի’ կայունացման և պահպանման մեջ:
Այդ տարիների խորհրդանիշ դարձավ, փաստորեն, իմ կարմիր գույնի PUMA շորտիկը:
Շնորհակալ եմ նյութի հեղինակներին այդ տարիների երիտասարդական բարի հուշերը իմ մեջ արթնացնելու համար:
Պարոնայք, եթե մյուս անգամ ուզենաք ինձ և հանրությանը հիշեցնել, որ ժամանակին ՀՀԿ-ն, այդ թվում՝ իր երիտ. թևը, սատարել է Ռ. Քոչարյանին, կարող եք զետեղել ավելի լուրջ նյութեր, հատվածներ այդ տարիների հարցազրույցներից, հաղորդումներից, 2003 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավից:
Գաղտնի՞ք է արդյոք, որ ՀՀԿ-ն եղել է Ռ. Քոչարյանին սատարող քաղաքական թիվ մեկ կառույցը:
Գաղտնի՞ք է արդյոք, որ երկնիշ տնտեսական աճը այդ տարիներին ապահովել է ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարությունը:

Բայց այդ հոդվածի ամենաուշագրավ մեսիջը դա չէ: Ամենահետաքրքիրն այն է, որ

1. ԲՀԿ-ն նորից ուղիղ տանում-կապում են Ռ. Քոչարյանի հետ: Մի բան, որ ջանասիրաբար հերքում են տարբեր հարթակներից տարբեր տրամաչափի բհկ-ականները:

2. Ընդգծում են, որ Վ. Օսկանյանը Ռ. Քոչարյանի կողմից ԲՀԿ իջեցված դեսանտ է: Մի բան, որ փորձում է հերքել հենց ինքը` Օսկանյանը:

Այսինքն՝ այս նյութը իրականում հակահհկական չէ, այլ ընդգծված հակաբհկական է: Այստեղ են ասել. ՀՀԿ, քեզ եմ ասում, ԲՀԿ, դու լսիր:
Իսկ թե ինչու են ԲՀԿ-ի ներսում այնուհանդերձ ապաստան գտած հայտնի շրջանակները ‘լսցնում’ ԲՀԿ-ին, թողնում եմ ընթերցողի քաղաքական վերլուծություններին:
Հ.Գ. Ի դեպ, իմ այդ կարմիր շորտիկը դեռ կա: Կարող եմ նվիրել այդ կայքի խմբագրությանը՝ որպես իրեղեն ապացույց :)’:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ