25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք խաներ չենք, որպեսզի խոժոռ դեմքով մարդկանց հարցերը լուծենք ու հետո էլ սպասենք, որ այդ մարդիկ մեզնից շնորհակալ լինեն. Հայաստանի նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Ջերմուկ քաղաքում մասնակցել է Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին: Համաժողովին մասնակցել են հանրապետության գյուղական համայնքների ղեկավարներ՝ հանրապետության բոլոր մարզերից: Միջոցառումը նպատակ ունի տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության […]

Աշխատավարձ, գրքերի պակաս, երիտասարդ կադրերի բացակայություն. գրադարանների խնդիրները

‘’Հայաստանյան գրադարաններն այսօր համալրման խնդիր ունեն’’,-այսօր ‘’Հենարան’’ ակումբում, խոսելով գրադարանների խնդիրներից, ասաց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Նման խնդիր չունի միայն Ազգային գրադարանը, քանի որ նա պետական աջակցություն ունի: Ի դեպ, Ազգային գրադարանում կատարավում է գրքերի թվայնացում և նոր տեխնոլոգիաների կատարելագործում: Սակայն ի տարբերություն այս գրադարանի` մայրաքաղաքի մյուս, և մարզերի գրադարանները լուրջ խնդիրներ ունեն: […]

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն ընթանում է բնական հունով

Այսօր` հոկտեմբերի 6-ին  տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-Եմ Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի, վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի կնքման […]

Նոր ժամանակների մարտահրավերներն առաջադրում են նաեւ նոր մոտեցումներ ճարտարապետության մեջ.Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երեւանում հոկտեմբերի 4-ից 7-ը անցկացվող Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նիստի անդամների հետ: Ողջունելով հյուրերին քաղաքապետը նախ նկատել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված ասոցիացիան նախկին սոց երկրների ճարտարապետների միջեւ առկա կապերի պահպանման առումով իսկապես անհրաժեշտություն էր եւ անցած 20 տարիները մեկ անգամ չէ, որ փաստել են դա: “Հաշվի […]

Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը եւ Ադրբեջանին մեղադրել նոր պատերազմով սպառնալու մեջ։ Ադրբեջանն “ահավոր մեծ քանակի” զինամթերք է կուտակում՝ նախապատրաստվելով պատերազմի վերսկսմանը”,- ասել է Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել բանակցային ճանապարհով եւ ջանքեր չի խնայելու դրան հասնելու համար։  “Այժմ՝ հրադադարի համաձայնագրի կնքումից 18 տարի անց, […]

“Ջան, ջան աշուն է…”,-երգում է 4-ամյա այգեպարցին`կրակոցների տակ /վիդեո/

Տավուշի  մարզի Այգեպար գյուղը մոտ 500 բնակիչ ունի: Դպրոց-մանկապարտեզ կա, խանութներ, սակայն այգեպարցիները եթե հնարավորություն ունենային` կտեղափոխվեին գյուղից: Գյուղը սահմանամերձ է, իրենց իսկ խոսքով “2 մետրի վրա են թուրքերը եւ ամեն օր կրակում են”: 4-ամյա Լիլիթը չի վախենում կրակոցներից: “Վախիլ չիմ, կրակում են, լույսերը անջատում ենք”,-ասում է նա: Աղջկա մայրը` Անին դպրոցում է աշխատում, հարս […]

Խոշոր ավտովթար Տավուշում

Տավուշի մարզի Իջեւան-Այգեհովիտ-Վազաշեն գյուղերի ավտոճանապարհին, Պառավաքար գյուղի մոտակայքում,  հոկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում իրար են բախվել “Վազ 2106” մակնիշի 32 UO 258 պետահամարինիշի  եւ “Օպել Վեկտրա” մակնիշի 55 ՏՏ 060 պետհամարանիշի  ավտոմեքենաները: “Վազ 2106”-ի վարորդ, 1960թ. Ծնված Ռոբերտ Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ 5 հոգու տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարները “Օպել Վեկտրա”-ի վարորդ Մելիք Օզբանդանյանին դուրս են […]

Չեզոքացնո՞ւմ են, թե՞ փոխարինում են Կարեն Կարապետյանի մտերիմներին

“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ  նախկին  գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը, նույն ընկերությունում նշանակվել է տնօրենի օգնական: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, երեք օր առաջ աշխատանքից ազատվել էր Կարապետյանի մտերիմներից մեկը` գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը: Վերջինս ընկերությունում առանցքային մարդ էր համարվում: Ըստ մամուլի, չեզոքացնում են Կարեն Կարապետյանի մտերիմներին: Փաստորեն, ստացվում է այնպես, որ Կարեն Կարապետյանի […]

Գուրգեն Մարգարյանի եղբոր գործը կփակվի՞. Չորրորդ ինքնիշխանություն

Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի եղբայրը` Վահրամ Մարգարյանը, ինչպես հայտնի է, մեկ տարի է, ինչ նստած է բանտում: Վահրամը մեղադրվում է այն բանի համար, որ “գործով չպարզված ժամանակ եւ հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել եւ իր բնակության վայրում` Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում պահել է ռազմամթերք հանդիսացող “Ֆ-1” […]

Երբ կխոսի ԲՀԿ առաջնորդը….168 ժամ

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը “168 ժամ”-ի հետ զրույցում ոչ հաստատել, ոչ էլ հերքել է լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, համաձայն նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության, երկուշաբթի օրը պետք է հայտարարի կամ Ս. Սարգսյանին սատարելու, կամ իր թեկնածությունն առաջադրելու մասին: “Խոսնակը, իմ խորին համոզմամբ, հատկապես ԲՀԿ խոսնակը, կոչված է մեկնաբանելու տեղի ունեցածը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի