18 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկ-երկու շաբաթից ՀԱԿ-ը կասի

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս պահին հավանական է համարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը նախագահական ընտրություններում: ՛՛Մեկ-երկու շաբաթ հետո արդեն պարզ կլինի, և ես ձեզ կասեմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատյանը: Նա չցանկացավ իր կարծիքն արտահայտել այն մասին, թե ինչ կլինի, եթե ընդդիմության միասնական թեկնածուն լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ՛՛No comment’’,-ասաց Բագրատյանը: ՀԱԿ-ը […]

Մարքսիստի նոր դեղատոմսը

Մարքսիստական կուսակցության նախագահ, բժիշկ  Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին` առաջարկեց իր դեղատոմսը: Ըստ նրա ընդդիմությունը պետք է հանդես գա մի քանի գլուխներով, որպեսզի կարողանան “պոկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հակառակ պարագայում նախագահը կվերընտրվի առաջին իսկ փուլում”: Նա նշեց, որ կուսակցությունները լուծում են այսօր ռազմավարական խնդիրներ. հայտարարում են, որ ցանկանում են […]

Խոսրովի արգելոցի խնդիրը դեռ օրակարգում է

 Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Խոսրովի անտառների խնդիրը դեռ կար 5-6 տարի առաջ: “ Ահազանգ ստացանք, որ Գիլանի մասում ինչ-որ բան է կառուցվոււմ, ուշադրություն չդարձրինք, մեղքը մերն է ”,-ասաց նա:  Հետո թեմային անդրադարձավ Մարիամ Սուխուդյանը, հասարակական աղմուկ բարձրացավ, Դաշիքնը դիմեց կառավարությանը, ու չնայած կարգավիճակը փոխվեց, բայց շինությունը մնաց: ՀՀ […]

Լատվիայի ԱԳ նախարարը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ դրական մթնոլորտը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ Կառավարության պաշտոնակնա կայքէջը: Էդգարս Ռինկեւիչսը հայտնել է, որ իր երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Նա ողջունել է ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները: Ռինկեւիչսը վստահեցրել է, որ Հայաստանը ծրագրի մասնակից երկրների շարքում առաջիններից […]

Հայաստանում կգործի ՛՛գիլյոտինը՛՛

՛՛Մեր գիլյոտինը նախատեսում է նայել երկրի ամբողջ կարգավորիչ օրենսդրությունը, մոտավորապես կեսը կրճատել, պարզեցնել, որպեսզի հեշտ լինի աշխատել ձեռնարկություններին, հեշտ լինի բնակչության համար, որ կխլի ավելի քիչ ժամանակ ու փող, նյարդային էներգիա՛՛,-այսօր Կառավարությունում ասուլիսին ասաց  ՛՛Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի՛՛ տնօրեն Արմեն Եղիազարյանը: Ներկայումս փոփոխություններ են կատարվելու գազամատակարության, ջրի և էներգետիկայի ոլորտներում: ՛՛Ձայնային և թվային ոլորտում առաջարկվել […]

“Գեներալի աղջիկ”-ը` եթերային Աղբ. “Չենք լռելու”

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության որոշմամբ “Աղբ եթերից” երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու եւ սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար: Նախաձեռնության որոշման մեջ քննադատության է ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշվում է, թե սերիալը նվիրված է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան […]

Պատգամավորի 6 թեկնածուից մեկը հիմնադրամ չի բացել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը ` 20.10.2012թ.-13.11.2012թ. ժամանակահատվածի համար: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ […]

Պանրի շուկայի 17 ընկերություններին կրկին թույլատրվել է արտադրություն իրացնել

 ՛՛Պանրի շուկայի տասնութ ընկերությունների մոտ հայտնաբերած խախտումները հիմնականում վերաբերել են սանիտարահիգենիկ նորմերի ոչ բավարար պայմաններին անհամապատասխանությանը՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության և որակի տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Արարատյանը: Նա տեղեկացրեց նաև, որ այդ տասնութ ընկերություններից տասնյոթից արտադրանք թողարկելու արգելանքն արդեն հանված է, քանի որ նրանք արդեն կրառել են բավարար անհրաժեշտ միջոցառումներ: Կրկին […]

ՄԻՊ-ը դժգոհում է` կառավարության աշխատակազմը ուշացնում է

Առ այսօր Հայաստանում հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին։ Այս խնդրի վերաբերյալ ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ հաշվի առնելով խնդրի հրատապությունը` առաջարկել էր ՀՀ Վարչապետին լրացումներ կատարել Կառավարության որոշման համապատասխան կետերում, եւ համապատասխան արտոնություններ տրամադրել նաեւ “հաշմանդամ երեխա” կարգավիճակ ունեցող […]

Էներգետիկայի նախարարությունը ութ տոկոս աճ ունի

՛՛Էլեկտրոէներգիայի արտադրությունը նախորդ տարի կազմել է 5 ու կես միլիարդ կիլովատ/ժամ , անցած ինը ամիսների ընթացքում՝ 5.9 մլրդ կիլովատ/ժամ: Աճը կազմել է շուրջ ութ տոկոս՛՛,-այսօր կառավարության նիստում, ներկայացնելով իր ոլորտի հաշվետվությունը, ասաց Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարի խոսքով՝ իրենք առաջընթաց են ունեցել նաև այլ ոլորտներում: Ներքին շուկայում աճը  եղել է 17 տոկոս: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի