27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արամ Կարապետյանը փողոց է դուրս գալու

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցությունից արդեն հրաժարվել է ”Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: ”Ես առաջիններից էի, որ հայտարարեցի, որ չեմ դնելու, այսինքն` որոշել չասելն իմ պարագայում չաշխատեց”,-Henaran.am-ի հետ զրույցում կատակեց Կարապետյանը` իր որոշումն այսպես մեկնաբանելով. ”Ես կյանքում ընդհնանրապես մասնակցում եմ մի բանի, որը գոյություն ունի: Հայաստանում այսօր ընտրություն գոյություն չունի, ինչի՞ն մասնակցեմ”: 

Կարապետյանը նշեց, որ ընտրությունը մտքերի, ծրագրերի, այլընտրանքային խոսքի մրցակցությունն է, որին այսօր ուշադրություն չի դարձվում: Դիտարկմանը` մի՞թե այդպես չէր կարծում մեկ-երկու շաբաթ առաջ, երբ հայտարարում էր, որ առաջադրվելու է, ՆԺԿ ղեկավարը պատասխանեց, որ այն ժամանակ էլ միամիտ չէր, ուղղակի չէր կարծում, որ պլակատին` այն մարդուն, ով չի մասնակցել քարոզարշավին, կարելի է դարձնել Ազգային ժողովի պատգամավոր /նկատի ունի թիվ 1 ընտրատարածքի ընտրությունները-խմբ./:

Հարցին` եթե նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը դուրս գա փողոց, արդյո՞ք Կարապետյանն էլ կմիանա նրանց, պատասխանեց. ”Ես այնտեղ եմ լինելու, որ ընդդիմությունն էլ դուրս եկավ փողոց, ես այնտեղ եմ լինելու: Ով ոզում է լինի, ԲՀԿ չէ, որ մեկն էլ եղավ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ