27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրողների ռեգիստրից հանվել են 503 մահացածի անհատական տվյալներ

ՀՀ ոստիկանության կողմից շարունակվում են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Իրականացված միջոցառումների արդյունքում՝ ձեռք բերված տեղեկություններն հերթական անգամ ամփոփվել են 2012 թ. դեկտեմբերի 10-ին:

Այսպես, ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 4394 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 2175-ին պարզաբանվել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու և իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2219-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:

Արդյունքում՝ 2012 թ. դեկտեմբերի 10-ի դրությամբ 893 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:

Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 503 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չէր տեղեկացվել:

Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են հասցեներ, որոնցում հաշվառված են 10 և ավելի քաղաքացիներ:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ծառայողները այցելություններ են կատարվել 6497 հասցեներ, որոնցից 215-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, հասարակական նշանակության օբյեկտներ /ծերանոց, զորամաս, հանրակացարան, ՔՀԿ, մանկատուն, մշակույթի տուն և այլն/:

Ոստիկանության աշխատակիցները սեփականատերերին պարզաբանել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու օրենսդրությամբ վերապահված իրավունքները:

Ռեգիստրում տվյալների ճշգրտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները յուրաքանչյուր ամիս հրապարակվելու են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ