Հայ աղջիկները շատ լավ էլ սեքսով են զբաղվում. սեքսոպատոլոգ
”Շատ աղջիկներ և շատ տղաներ վախենում են ամուսնանալուց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքով` տղաներն ավելի շատ վախենում են պատասխանատվությունից, ընտանիք պահելու վախ ունեն, իսկ աղջիկների մոտ սեռական հարաբերություններից, երեխա ունենալու ցավերից վախ կա: Սա հատուկ ներվային վիճակ է ստեղծում: ”Իմ պրակտիկայում հանդիպել եմ աղջիկների, ովքեր վախեցել են հատկապես սեքսից, երեխա ունենալուց”,-նկատեց հոգեբանը:
Հոգեբանի հետ, թե հայ աղջիկները չեն ամուսնանում` վախենալով սեռական հարաբերություններից, համամիտ չէ սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: ”Հայ աղջիկները շատ լավ էլ ամուսնանում են, շատ լավ էլ ընտանիք են կազմում, շատ լավ էլ սեքսով են զբաղվում”,-մեզ հետ զրույցում կես կատակ, կես լուրջ ասաց սեքսոպատոլոգը:
Նրա խոսքով` վախ կա այն մարդկանց մոտ, ովքեր սեռական կյանքի մասին սխալ տեղեկություններ ունեն, սխալ դաստիարակաություն են ստացել: Վախենում են հատկապես այն աղջիկները, և նույնիսկ տղաներն էլ, ովքեր չգիտեն` առաջին գիշերն ինչպես անցկացնել, ”Իսկ մարմնասեռական ու հոգեսեռական առումով նորմալ զարգացած աղջիկները չեն վախենում, նրանք նորմալ ամուսնանում են”,-նշեց Զաքարյանը: Ամուսնության առաջին գիշերը խնդիրներ կարող են ունենալ միայն “հիստերիկ, ներվային մարդիկ, կամ նրանք, ովքեր ինչ-որ հիվանդություն ունեն: Դա կոչվում է կոիտոֆոբիա, նրանք ովքեր ունեն, պետք է դիմեն սեքսոպատալոգին կամ համապատասխան մասնագետի նախքան ամուսնանալը”,-խորհուրդ տվեց Զաքարյանը:
Վերջինս նկատեց նաև, որ տղամարդիկ էլ հաճախ վախենում են կանանցից: ”Վախենում են, որ առաջին գիշերը չեն կարող կուսաթաղանթի հարցերը լուծել”,-նկատեց սեքսոպատոլոգը` նրանց ևս խորհուրդ տալով նախքան ամուսնանալը դիմել մասնագետներին` հետագայում խնդիրներից խուսափելու համար: