Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է երկու օր շարունակ․ ԱՀ ՊՆ
Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար, Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ […]





































