14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բոյկոտել են

Անցած կիրակի Արագածոտնի մարզի Միրաք գյուղում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում գործող գյուղապետ Հովհաննես Մարտիրոսյանի օգտին անգամ մեկ հոգի չի քվեարկել: Սա տարբեր խոսակցությունների առիթ է տվել: Գյուղապետի հետ մեզ չհաջողվեց խոսել: Նրա հեռախոսհամարի կոդը  Արագածոտնի մարզպետարանի կայք-էջում նշված է 92-ով, ինչը բնականաբար սխալ է: Բայց Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, գյուղապետի կողմնակիցները ի նշան բոյկոտի` չեն մասնակցել […]

ՀՀԿ-ն հիշեցնում է կոալիցիոն նախկին գործընկերոջը

 ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդարադարձավ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությանը: Նշենք, որ ԲՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության դեմ: “Միջնորդագրում ներկայացված […]

Բագրատյանն ասում է` չեն լսում

‘Ասում ենք՝ ինչի՞ համաձայն չեք 70 հազարին։ Ասում ենք՝ նվազագույնը բարձրացրեք, ստվերայինը պակասեցրեք: Ինձ պատասխանում են՝ ստվերը կերկարի, եթե նվազագույնը մոտեցնենք միջինին, գործատուներին ընդհանրապես չեն գրանցի: Մակրոէկոնոմիկայի միջին գիտելիքներ չունեն: Ախր աշխատավարձները բարձրացնելիս կարելի է ավել շատ օգուտ ունենալ’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հիշեցնենք, որ Բագրատյանն առաջարկում էր նվազագույն […]

‘Մենք չենք ծխում’ հեծանվաերթ

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը “Մենք չենք ծխում” ծրագրի շրջանակներում կազմակերպում են հեծանվային երթ-ուխտագնացություն Երևան-Էջմիածին-Երևան երթուղով: Երթին կմասնակցի ԵՊԲՀ շուրջ 50 ուսանող։ Հեծանվորդներն Էջմիածնի Մայր տաճարում կմասնակցեն օրհնության արարողությանը, կլինեն Մայր տաճարի թանգարանում։ Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Հեծանվային երթը […]

Չախալյանի ուղերձը

Ջավախքահայ Վահագն Չախալյանը սեպտեմբերի 27-ինփաստըաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանին է  փոխանցել է ջավախքահայությանն ուղղված իր ուղերձը Վրաստանի Ռուսթավի քաղաքի N1 քրեակատարողական հիմնարկում այցելության ժամանակ:  ‘Սիրելի հայրենակիցներ, 2012թ. հոկտեմբերի 1-ին Դուք գնալու եք քվեարկության՝ ընտրելու Վրաստանի խորհրդարանի կազմը: Ես կոչ եմ անում Ձեզ ընտրություն կատարելիս քաջ գիտակցել, որ քանի դեռ բանտում կամ աքսորում են գտնվում «Միասնական Ջավախքի» անդամները, […]

ԿԸՀ-ն լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում

Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում` hիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2012թ. սեպտեմբերի 18-ի “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին” և 2012թ. սեպտեմբերի 28-ի “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի […]

Նոր ապացույցներ Խոսրովի արգելոցից

“Խոսրովի արգելոց” քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ նախաձեռնության անդամները երեկ ոստիկանների ուղեկցությամբ այցելել են Խոսրովի անտառի այն տեղանքը, որտեղից օրեր առաջ հայտնաբերել էին “Կարմիր գրքում” գրանցված կենդանիների որսի մնացորդներ, և տեղում ապացույցներ գտել իրենց բերած փաստերի վերաբերյալ։ ‘Ս. թ. սեպտեմբերի 27-ին երեկոյան մեր նախաձեռնության անդամներ Մարիամ Սուխուդյանը և Եղիա Ներսեսյանը, ՀՀ […]

Մհեր Մկրտչյանի արձանը վերականգնվել է

Չի բացառվում, որ հենց այսօր  Աբովյան փողոցում՝ “Մոսկվա” կինոթատրոնի դիմաց, տեղադրվի Մհեր Մկրտչյանի արձանը: Լրագրողների հետ հանդիպմանը  արձանի հեղինակ, քանդակագործ Սուրեն Մելքոնյանի կարծիքով, արձանին վնասելը պատահական է եղել, ոչ մի դիտավորություն, պարզապես ժողովուրդը սիրում է այդ գործը, ամբողջ օրը նկարվում է հետը, ուրախանում, գրկում: “Կարծում եմ՝ փորձել են սիրել, տակառները խլել, խաղալ եւ անգիտակցաբար վնասել […]

Այս հարցում հայերն ու ադրբեջանցիները միասին են /վիդեո/

Հայաստանում երեխաների շրջանում աղքատությունը կազմում է 40 տոկոս: Ավելի քան 40 քաղաքացիական կազմակերպություններ միավորվում են` կարգավորելու  պետական քաղաքականությունը  երեխաների  պաշտպանության  ոլորտում: ՛՛Ցանցը բարի կամքի վրա կառուցված միություն է, միավորում չէ ինչ-որ բանի դեմ, այլ հանուն մի բանի՛՛,- այսօր  ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը: Ցանցի նախագահը նշեց, որ իրենք կոչված են ոչ թե քննադատելու երկրի օրենքները, այլ հասկանալու համար, թե ինչպես պետք է երկրում բարելավել սոցիալական քաղաքականությունը, […]

Ձերբակալվել է քաղաքաշինության նախարարության նախկին պաշտոնյան

Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը: Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի