18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պուտինը հայտարարել է, որ ԼՂ հարցով մշտական կապի մեջ է Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով:   Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Բնականաբար, ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակն է: Մենք այս հարցով ամբողջ ընթացքում Ձեզ հետ խոսում ենք, […]

«Այդ դեպքում ինչո՞ւ Արցախ չես գնում, ինքնորոշման իրավունքից չես խոսում, եթե չես վախենում»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը Վլադիվոստոկում ասում է՝ վախենալն օգտակար դիրքորոշում չէ։   Այդ դեպքում ինչո՞ւ Արցախ չես գնում, ինքնորոշման իրավունքից չես խոսում, եթե չես վախենում։ Թե՞ այդպես օգտակար է… ադրբեջանցիների համար։   Ելույթի մասին էլ չեմ խոսում՝ անատամ ու ազգային շահերի հետ կապ չունեցող»։

Շուտով կդադարենք զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալ. Քերոբյան

Հայաստանից արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը՝ իջնելով մինչև 30 տոկոսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին: Նա հիշեցրեց, որ տարվա առաջին 7 ամսվա արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.1 տոկոսով, ինչը համարում է բավականին բարձր ցուցանիշ: «Մեր գնահատմամբ՝ […]

Ապատեղեկատվություն է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, ՊՆ խոսնակ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ խոսնակը։   «Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,– նշել է նա:  

Երբ աշխարհի ու ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել ապակայունացման մեր տարածաշրջանում. ՀՀ վարչապետ

Մեր տարածաշրջանի համար դժվար ժամանակներ են, կան անվտանգության մարտահրավերներ, Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ ողջ համաշխարհային հանրության և, հատկապես, անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կոնկրետ մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել ապակայունացման մեր տարածաշրջանում», – ասաց Փաշինյանը։ Նա հիշեցրեց, […]

Այս մեկ տարվա ընթացքում մարտական դիրքեր մեկնելու, սահմանային զորամասեր այցելելու բազմաթիվ խնդիրներ եմ ունեցել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այս մեկ տարվա ընթացքում մարտական դիրքեր մեկնելու, սահմանային զորամասեր այցելելու բազմաթիվ խնդիրներ եմ ունեցել։   Դրանցից մեկի մասին, նախօրեին, իմ գործընկեր Գեղամ Մանուկյանը ներկայացրեց։ Մեկ անգամ՝ սույն թվականի մայիսին, ՊՆ-ն թույլատրել էր, բայց տեղում պարզվեց, որ խիստ սահմանափակումով՝ ընդամենը մեկ դիրք այցելելու […]

Նիկոլի ելույթը Վլադիվոստոկում հերթական խայտառակությունն էր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլի ելույթը Վլադիվոստոկում հերթական խայտառակությունն էր։   0 խոսք Հայատանի եւ Արցախի շահերից, այդ թվոմ՝ ինքնորոշումից։ Փոխարենը ժողովուրդների ինքնորոշման իրավունքից հանգամանորեն խոսեց Ռուսաստանի նախագահը։ 0 խոսք ռազմագերիներից։   Մակերեսային, պրիմիտիվ, պարզունակ տեքստ, որ մաքսիմում հարիր կլիներ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներին (կներեք, երեխեք ջան)։ […]

Փաշինյանը կկալանավորվի՞. 7or.am /Տեսանյութ/

Երբ զինվորականները չեն լուծում Նիկոլ Փաշինյանի հարցերը, ապա բնական է, որ Նիկոլն է սկսելու նրանց հարցերով զբաղվել։ Եվ զբաղվում է։ Պատերազմի օրերին մի քանի օր Արցախի ՊՆ–ն ղեկավարած Միքայել Արզումանյանից հետո ծանրագույն մեղադրանք է առաջադրվել նաև Արցախի ՊՆ և ՊԲ նախկին ղեկավար, գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյանին (հերթում Օնիկ Գասպարյանն է)։ Հատված քննչականի տարածած հաղորդագրությունից․ «ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի