25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Բա ո՞նց է, որ Սերժ Սարգսյանի օրոք 50.000 տոննա ձրի զենք էին տալիս, «Իսկանդերն» էլ՝ в придачу». Էդուարդ Շարմազանով

«Ինչպես վախենում էր գնալ Արցախ, խոսել Արցախի ինքնուրույնությունից և անկախությունից, ինչպես վախենում էր պետությունը հզորացնել ու բանակը վերազինել, նույնն էլ հիմա է լինում: Կանգնում-ասում է՝ զենք բերելու, բանակը վերազինելու համար 4-5 գործոն կա, Ադրբեջանի ազդեցությունն այսպես է, Թուրքիայինը՝ այնպես… Լսիր, այ ընկեր, ինձ՝ որպես Հայաստանի քաղաքացու, հազար ներողություն բառիս համար, իմ կոշիկի՞ն է, թե դու ոնց կբերես, ինչ կանես: Քեզ մարդիկ ընտրել են, որ դու էդ խնդիրը լուծես: Եթե դու չես կարողանում բանակը վերազինել, ուրեմն ռադդ քաշիր, իմ հարևան Վաղոն կգա, կանի»,- 168.am-ի տաղավարում ասաց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով զենք ձեռք բերելու մասին Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արտահայտած մտքերին:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանին  չեն ցանկանում զենք վաճառել, Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ իսկ նախկինում ինչպե՞ս էին բերում:

«Բա ո՞նց է, որ Սերժ Սարգսյանի օրոք 50.000 տոննա ձրի զենք էին տալիս, «Իսկանդերն» էլ՝ в придачу… Բա էդ ո՞նց էր, որ Սերժի վախտով, Քոչարյանի վախտով, Լևոնի վախտով բերում էին… Բայց ես քանի որ մեր շրջանն եմ ասում, հիշեցնեմ՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ասաց, չէ՞, որ 50.000 տոննա ձրի զենք է ստացել մեր ռազմավարական դաշնակցից՝ Ռուսաստանից, պլյուս՝ Իսկանդեր, Տոչկա-ՈՒ… Մենք որ 2018թ. գնացել ենք, ինչքա՞ն զենք ենք թողել: Իլհամ Ալիևն էր ասում, որ 4-5 միլիարդ դոլարի ռազմավար զենք է տարել: Բա հիմա որ Նիկոլը գնա, Նիկոլի հաջորդը որ գա, զենք տեսնելո՞ւ է… կարող է փամփուշտ էլ չլինի… Հո կենացներ ասելով չէ՞…»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը:

Սաթիկ Սեյրանյան

168.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ