18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ. Ադրբեջանի ԱԳ նախարար

Ինչպես գրում է minval.az-ը, նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Ըստ Բայրամովի՝ այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ՝ ներառյալ երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահների և ձևաչափի որոշումը։  

«Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու»․ Էդուարդ Շարմազանովը հրավիրվել է Քննչականի կենտրոնի բաժին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին։   Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու։ Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձեւին։   Հ.Գ. Իմ անունը՝ պայքար է, վախճանը՝ հաղթանակ։ Գարեգին Նժդեհ»։

Հայտնի է` կարմիրբերետավորներից ովքեր են ազատվել աշխատանքից. «Հրապարակ»

Երեկ լուր տարածվեց, որ ոստիկանության կարմիր բերետավորներից մի քանիսն ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները եւ բիրտ ուժ կիրառել դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ։ Համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նրանց օրինակին դիմելու մտադրություններ ուրիշներն էլ ունեն։ Սակայն դիմումները տեւական ժամանակ է՝ չեն մակագրվում, ու փորձում են ամեն կերպ համոզել, անգամ մեծ պարգեւավճարներ են խոստանում, […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 6. «Ժողովուրդ»

2018-ի քաղաքական վերադասավորումների օրերին, երբ «հեղափոխական» թիմը հեղափոխական խոստումներ էր տալիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ այն մասին էր բարձրագոչում, որ «գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի»։ «Եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի, եւ քաղաքականությունը, առավել եւս՝ իշխանությունը, չպետք է լինեն փող աշխատելու գործիք որեւէ մեկի համար, ու հանրությունը պետք […]

ԿԳՄՍ նախարարին տհաճ անակնկալներ են սպասվում. «Իրավունք»

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, եթե բարձր աշխատավարձ ստացող պետական գերատեսչությունների աշխատակիցներին դեռ հաջողվում է զսպել ու լռեցնել, որպեսզի չմիանան ընդդիմության փողոցային պայքարին, ապա կրթական ոլորտում իրավիճակը բոլորովին այլ է: Ճիշտ է, քննական շրջանով պայմանավորված` մեծ թվով ուսանողներ դեռ չեն միացել պայքարին, բայց նրանց փոխարեն` պրոֆեսորադասախոսական կազմն է օր օրի ավելանում Ֆրանսիայի հրապարակում պայքարողների շարքերում: Ընդ […]

95 մլն դրամ՝ ներդրումների գրավչության հիմնադրամին՝ ոչինչ չանելու դիմա՞ց․ «Ժողովուրդ»

Էսպրեսո-սրճեփ, սուրճ, կաթնային շոկոլադ, գազավորված եւ չգազավորված ջուր, հեռուստացույց… սրանք այն ապրանքներն են, որոնք գնել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի ապագա թեկնածուն: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ-ը) ընկերությունը պետական միջոցներով իտալական արտադրության […]

«Հետաքրքիր է, թե իրենց գործունեության մասին ինչ են մտածում իրավապահ տարբեր կառույցների ներկայացուցիչներ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավետիք Չալաբյանի բնակարանի խուզարկության և բերման ենթարկման կադրերը նայեցի, դեռ չեմ խոսում, թե ինչ կասկածանքով են նրա հետևից գնացել։   Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված։ Ինձ հետաքրքիր է, թե իրենց գործունեության մասին ինչ են մտածում իրավապահ տարբեր կառույցների ներկայացուցիչները, ինչպե՞ս են այս […]

ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը 2022-ին 13 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ. hetq.am

2022 թվականի ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի, գրում է Hetq.am–ը։   Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընթացիկ տարում «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 22,5 միլիոն դրամ։ Այդ գումարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի