09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՊԿ-ն ուժեր չի ուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի հետ խնդիրներ լուծելու համար

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:
 
«Եկեք առաջ չընկնենք։ Ուզում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», – լրագրողներին ասել է Սիդորովը։
 
«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ այսօր, և, կարծում եմ, մոտ ապագայում՝ խոսք չի գնում», – ընդգծել է նա:
 
Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։
 
«Հույս ունենք, որ հետագայում ևս գործընթացները կընթանան խաղաղ ճանապարհով՝ առանց զենքի և ուժերի կիրառման», – հավելել է նա:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ