Առաջ եկեք, «սպեց»…Չհասկացա…Հեսա նենց կհասկանաս. հատուկջոկատայիններն անցել են գործի

Հայկ Մամիջանյանը գրում է. «Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք: Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան – Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆոյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանի քմահաճույքների շրջանակներում խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել։ Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք»։ Նրանք, ովքեր ասում էին՝ ուրա՞ զորքը, հենա այստեղ է՝ իշխանությունը բերել է հավաք ցրելու»։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ընթացքում Սարյան փողոցից բերման է ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։ «Ինձ բերման ենթարկեցին: Չենք ընկճվում, չե՛նք նահանջում, շարունակում ենք»,-Թելեգրամի իր ալիքում գրել է նա։ ՀՅԴ ԳՄ անդամ, Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտնել […]
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը… Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց…»։
Արմեն Աշոտյանը, ում քիչ առաջ կարմիբերետավորները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բռնեցին ստոր ձեւով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։ Թարմացում՝ Էրեբունի բաժանմունքում եմ»։