ՀՀ նախագահը բրիտանական մամուլում քննադատության է արժանացել. Նա լուսանկարվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու դագաղի մոտ, բարձրաձայն ծիծաղել և կատակել
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում քննադատության է արժանացել Եղիսաբեթ 2-րդ թագուհու հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նա նկարվել և զրուցել է օգնականների հետ, երբ այցելել է Վեսթմինսթերյան սրահ, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը:
Ինչպես նշվում է աղբյուրում, Վահագն Խաչատուրյանի գործողությունները հակասում են պալատի խիստ կանոններին, ըստ որոնց՝ արգելվում է լուսանկարել կամ տեսանկարահանել սրահը, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը և հարկավոր է հարգալից վարք դրսևորել: