18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է «ապահովում» Հանրայինի եթերը․ պայմանագիր ռեստորանային ցանցի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ 12.12.2025-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը պայմանագիր է կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ՝ «եթերի ցուցադրման ապահովման ծառայության» համար։ Պայմանագրի արժեքը՝ 2 մլն 148 հազար դրամ։ Բայց այստեղ խնդիրը միայն գումարը չէ, այլ՝ տրամաբանությունը։ Դավիթ […]

Արդյոք պե՞տք է Աստծուց նշան խնդրել

Բայց գիտենք, թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմ․ 8.28): Մեզանում կան մարդիկ, ովքեր վշտի ու տառապանքի ծանր պահերին, սկսել են տարակուսել Աստծո զորությանը և նշան փնտրել։ Նրանց կրած տառապանքը թույլ է տվել, որպեսզի ասեն․ «Ո՜վ Աստված, եթե գոյություն ունես, ինչու՞ ես լուռ մնում, ինչու՞ ես անտարբեր իմ […]

Գեղարքունիքի մարտական դիրքում հրազենի գործադրմամբ սպանություն. Shamshyan.com

Այսօր հայտնի էր դարձել, որ Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել։ ՊՆ-ն պաշտոնական պարզաբանմամբ հանդես չի եկել, սակայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ սպանություն է տեղի ունեցել. «Այսօր՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։ ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են […]

«Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք»

Աստծու պատկերով և նմանությամբ արարված մարդը Աստծու շունչն է և արարչագործության պսակը (Ծննդ. 2:7): Արարիչը նրան կարգեց՝ իշխելու ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա (Ծննդ. 1:26): Ցավալի է, բայց մարդը ոչ միշտ է արտահայտում այն, ինչ իրեն շնորհվել է բնությամբ, այսինքն՝ ոչ միշտ է ապրում Աստծու պատկերն […]

2026-ի թրենդները․ ինչ հագնել և ինչից հրաժարվել

2026 թվականը նորաձևության մեջ նշանավորվում է հակադրություններով․ մինիմալիզմ եւ արտահայտիչ դետալներ։ 2026-ին շարունակում են թրենդային մնալ խակի, ավազագույն, տաք շագանակագույնը։   Մուգ կապույտն և ծովային երանգները կիրառելի են ինչպես դասական, այնպես էլ street style-ի համար: Ընդգծված կանաչը 2026-ի ամենաարտահայտիչ գույներից է: Լավ համադրվում է սևի և բեժի հետ։  Մետաղական արծաթագույն շեշտերը ընդունելի են հատկապես աքսեսուարներում։ Փոշեգույն […]

Գիշերային ջուրը և ցերեկային պոպուլիզմը

Նիկոլ Փաշինյան, Դավիթ, Խուդաթյան, Գևորգ Պապոյան և ուրիշներ․ Վեոլիա Ջուր ընկերության՝ գիշերային ջրանջատումների մասին հայտարարությունը պատահական չէր ու կապված է համակարգային պրոբլեմների հետ, մասնավորապես․ – համակարգը թարմացնելու (ժանգոտած խողովակաշարեր ևն) վերաբերյալ կառավարության ստանձնած պարտավորությունների չկատարում կամ թերի կատարում, – մեծ ջրատարների վրա շինաղբի ապօրինի կուտակում և պայթյունավտանգ իրավիճակի ստեղծում, – բազմաբնակարան բարձրահարկերի շինթույլտվություն, ինչի հետևանքով, […]

Սահմանամերձ գյուղեր առանց դպրոցների․ վտանգված ապագա

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ 2026թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում գործող 231 դպրոցներ փակվում են, որով 7880 աշակերտ զրկվում են սեփական համայնքում դպրոց գնալու հնարավորությունից: Դրա արդյունքում գործազուրկ են դառնում 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող: Ուշագրավ է նաև, որ այդ դպրոցներից 55-ը գտնվում են սահմանամերձ գյուղերում, որից 27-ը միայն Սյունիքում: Այս որոշումով ակնհայտորեն դատարկվելու են վերոհիշյալ գյուղերը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի