Որդեկորույս ծնողները մարմնական վնասվածքներ ունեն. Վահան Հովհաննիսյանը՝ Եռաբլուրից /Տեսանյութ/
Չի՛ կարող մի երկիր հաղթանակ տանի, որտեղ անարգվում է հայրենիքի անվտանգության, սահմանների անձեռնամխելիության և անկախության համար նահատակված հերոսը, նրա ընտանիքի անդամը։ Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք, թե ինչի ե՞ն այս անաստվածները ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան հայրենիքի պաշտպան մեր զինծառայողները։ Ահա թե ինչո՞ւ է ձախողվել մեր երկիրը և ինչո՞ւ ենք շարունակում մարդկային ու տարածքային […]
նիկոլի բերետավորներն են, զոհվածների ծնողներին այ սենց բերման են ենթարկում, որ ոչնչությունն իր ոհմակով գնա, Եռաբլուրում կապիկություն անի, նկարվի, գա: Ես չգիտեմ, իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, թե մարդ ինչ աստիճան անբարոյական պիտի լինի, որ հանուն աշխատավարձի գնա էս քայլին: Կարմիր բերետ դառնալուց սրբություն չունենալը կարևոր դրո՞ւյթ ա: Ձեր հերն ու մերերն էլ պիտի ասեն […]
«Հայրերիս տարան, հլը դա հեչ, բա մայրերի՞ն։ Նիկոլին եք ծառայո՞ւմ։ Գալիս այստեղ հպարտանո՞ւմ են, թե ինչքան երեխա են սպանել։ Այս ազգը ե՞րբ պետք է հասկանա, որ մտել են մեր տները։ Սա մեր երեխաների տունն է, այ սրբապիղծներ։ Անկեղծ արդեն մտածում եմ՝ կարո՞ղ է տղայիս արտաշիրմում անեմ, այս երկրից գնամ, որը թուրքերով լցված է»:
Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իշխանականները չորս տարի է հրապարակային վստահեցնում են, որ բանակում, ի տարբերություն նախկինի, մայկա-տրուսիկի խնդիր չկա եւ իրենց իշխանությունները զինվորին ապահովում են անհրաժեշտ սննդով ու հագուստով, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին էսկալացիայի օրերին ՔՊ-ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանն ու մի խումբ ՔՊ-ականներ Ներքին Հանդի պաշտպանությունն իրականացնող զինվորներին մի քանի արկղ մայկա-տրուսիկ, լամպեր, […]
Այս օրը՝ սեպտեմբերի 21-ը, Հայաստանի անկախության օրն է։ Անկախ Հայաստանը 31 տարեկան է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հիմնվելով 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագրի և 1991 թվականի մարտի 1-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած համապատասխան որոշման վրա, Հայաստանի Հանրապետության (նախկին Հայկական ԽՍՀ-ի) տարածքում անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ: Ըստ պաշտոնական […]
Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի նախընթաց գիշերվանից արդեն լարված էր մթնոլորտը Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Զոհված զինծառայողների հայրերն ու մայրերը հավաքվել էին պանթեոնում ու հաստատակամորեն որոշել` թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարության կամ թիմի որևէ անդամ պղծի իրենց որդիների վերջին հանգրվանը։ Վաղ առավոտից` լուսադեմին, հարյուրավոր կարմիր և սև բերետավորներ իսկական որս […]
Վաղը` Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ միջոցառումներ տեղի չեն ունենա: Իշխանությունը որոշել է այս տարի չեղարկել բոլոր տոնական միջոցառումները եւ Անկախության տոնը վերածել սգո արարողության` իշխանավորները մութուլուսին կայցելեն Եռաբլուր, սելֆի կանեն, կհրահանգեն արգելել լրագրողների մուտքը, որդեկորույս ծնողների պարսավանքին կարժանանան, կմեղադրեն նախկիններին ու տուն կգնան: Տպավորություն է, թե այս իշխանություններն իրենց առջև նպատակ են դրել մեր բոլոր […]
























