Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն փոփոխություններ
սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։ Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։ «Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,– ասված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:





































