14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհահռչակ Պիետրոդարկին Ռիտա Սարգսյանի երգը կներառի իր ձայնասկավառակում

Այսօր ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց ՛՛Hollywood Non-Stop’’ համերգային ծրագիրը: Համերգի գործընկերն են Վիվասել-ՄՏՍ-ը և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: ՛՛Hollywood Non-Stop’՛-ը ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիների ներկայացումն է: Երեկոյի ընթացքում հնչեցին  ՛՛Գլադիատոր՛՛, ՛՛Կարիբյան ծովի ծովահենները՛՛, ՛՛Կնքահայրը՛՛ և այլ կինոնկարների սաունդթրեքները: Ծրագրի ընթացքում կատարումով հանդես եկավ նաև աշխարհահռչակ իտալացի վիրտուոզ, ակորդեոնահար և բանդոնեոնահար  Մարիո Ստեֆանո […]

Սեյրան Օհանյանին ասելիք ունի /վիդեո/

Որդու վիրավորվելու օրը մայրը երբեք չի մոռանա. “2009 թվականի հունվարի 10-ին Նոյեմբերյանի Սարհատ դիրքերում թշնամու սնայպերից է վիրավորվել `”,-Henaran.am –ին պատմեց  Նազիկ Մանուկյանը : Վարդան Մանուկյանի կյանքը փրկել հաջողվել է, սակայն նա կորցրել է ոտքը. “Առողջ բանակ գնաց, ետ եկավ կիսածառայած և մեկ ոտքով: Իրա ոտքին նորմալ  պռոտեզ էլ չի լինում, էսպես մի կերպ յոլա […]

Մինչև բանվոր դասակարգը երկրի գլուխ չկանգնի` երկիր չենք դառնա /վիդեո/

5 երեխաների հայր Հարություն Քիշմիրյանի պատմելով,  երբ գնում է երեխաների նպաստն ստանալու, բոլորը հարցնում են` քեզ ով էր ասում էտքան երեխա ունենայիր”: Հարությունը չի փոշմանում, որ շատ երեխա է ունեցել. հնարավորության դեպքում էլի կունենա.” Իմ գործն էլ էտա: Ոչ նախարար եմ, ո’չ ուրիշ պաշտոն ունեմ, ես էլ երկրիս համար երեխեք եմ ունենում”: Բազմազավակությունը ֆինանսական առումով […]

Ինչ է անելու Արամ Սարգսյանը

”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ողջունում է ՀՀՇ-ի վերակազմավորումը:”Միանշանակ ողջունում եմ նոր ՀՀՇ-ի ձևավորման գործընթացը: Այդ մարդիկ իմ ընկերներն են, բարեկամներն են,  որոնց հետ միշտ համագործակցել եմ ու առաջիկայում էլ կհագործակցեմ”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հնարավո՞ր է ինքն էլ միանա ձևավորվող ՀՀՇ-ին: Սարգսյանն ասաց` հարցը կոռեկտ չէ: Ինչ վերաբերում է ՀԱԿ դաշինքին, ապա  ”Հանրապետությունը” […]

Անձրև ու կարկուտ

Մայիսի 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: ՀՀ տարածքում՝ Մայիսի 17-ին, 19-21-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը […]

ՀՀՇ-ն կգնա՞ Րաֆֆու կլոր սեղանին

”Դեռ չենք քննարկել այդ հարցը, մոտ ժամանակներս պատրաստ կլինեմ պատասխանել այդ հարցին, կազմակերպչական հարցերով ենք զբաղված, այդ պատճառով դրան չենք անդրադարձել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վերակազմավորվող ՀՀՇ-ի հիմնադիր անդամ Արարատ Զուրաբյանը` ի պատասխան հարցի` մասնակցելու են Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած կլոր սեղանին: ”Խնդիր չկա որևէ տեղ գնալու կամ չգնալու, ուղղակի համապատասխան քննարկումներից հետո կորոշենք”,-նշեց նա: Կիսո՞ւմ են […]

“Դորիանս”-ը ուրախացրել է բոլորին /վիդեո/

“Եվրատեսիլ-2013” երգի միջազգային փառատոնում` այսօր մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանը հանդես է գալու 11 համարի ներքո: Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում է “Դորիանս” խումբը` “Lonely Planet” երգով:  Ելույթից առաջ հայերը շրջել են Շվեդիայի Մալմյո քաղաքում, նվագել եւ երգել փողոցում: Հայերին են միացել նաեւ անցորդները: 

Մահացել է Ինգա և Անուշ Արշակյանների հայրը

Այս գիշեր 55 տարեկան հասակում կյանքից հեռացել է երգչուհիներ Ինգա և  Անուշ Արշակյանների հայրը՝ Աշոտ Արշակյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Քանաքեռ թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նույն վայրից մայիսի 19-ին՝ ժամը 14:00-ին: Այս մասին գրված է երգչուհի քույրերի Ֆեյսբուքյան էջում: Henaran.am-ը ցավակցում է Ինգա և Անուշ Արշակյաններին և նրանց […]

”Սպայկայի” վնասների չափը. հրդեհը մարվեց /ֆոտո/

Մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող ”Սպայկա” ՍՊԸ-ում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության ”2-րդ” աստիճան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության ”3-րդ” աստիճան: Դեպքի վայր է մեկնել […]

Ինչպես է Զարուհի Փոստանջյանը հաշիվ մաքրում Եղիայի հետ /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր ՀՀ կառավարության դիմաց` գազի թանկացման ակցիային միացած բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանին մեղադրեց ապրիլի 9-ին Բաղրամյան 26-ում ցուցարարների շարքերը լքելու և Րաֆֆի Հովհաննիսյանին դավաճանելու մեջ:  Henaran.am-ը հետաքրքրվեց Եղիա Ներսիսյանից, թե Զարուհի Փոստանջյանի մեղադրանքները հենց ապրիլի 9-ին էին վերաբերվում: Ակտիվիստը դրական պատասխան տվեց: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի