03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մինչև բանվոր դասակարգը երկրի գլուխ չկանգնի` երկիր չենք դառնա /վիդեո/

5 երեխաների հայր Հարություն Քիշմիրյանի պատմելով,  երբ գնում է երեխաների նպաստն ստանալու, բոլորը հարցնում են` քեզ ով էր ասում էտքան երեխա ունենայիր”:

Հարությունը չի փոշմանում, որ շատ երեխա է ունեցել. հնարավորության դեպքում էլի կունենա.” Իմ գործն էլ էտա: Ոչ նախարար եմ, ո’չ ուրիշ պաշտոն ունեմ, ես էլ երկրիս համար երեխեք եմ ունենում”:

Բազմազավակությունը ֆինանսական առումով Հարություն Քիշմիրյանին տվել է միանվագ 430 հազար դրամ և ամսական 51 հազար դրամի օգուտ: Չի աշխատում, վախենում է այդ գումարից էլ զրկվի: Մանր առևտրով է զբաղվում.” Գյուղացուց կանաչի բան եմ առնում, մի քիչ թանկ ծախում եմ: Ասում են եթե պետական գործի անցնես, նպաստդ կկտրենք”:

Գազի գնի թանկացումը բառի բուն իմաստով` սարսափեցրել է նրան.” Առանց էն էլ գազը վառում, մենակ  ճաշ եմ էփում, ձմեռն էլ փեչա դրած, որը 1 ժամ վառում եմ, 5 ժամ հանգածա”: Հարություն Քիշմիրյանի դիտարկմամբ՝ “մինչև բանվոր դասակարգը երկրի գլուխ չկանգնի` էս  պետությունը պետություն չի դառնա”:

Հարություն Քիշմիրյանի զրույցի մանրամասները Henaran.am –ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ