17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարվածել է լրագրողին

Տարոն Մարգարյանի քարոզչական  հանդիպման ժամանակ Նոր Նորքի 8-րդ զանգվածում հարձակվել են ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, քաշքշել նրան, հարվածներ տեղացրել, պատռել շորերը: Ըստ ilur.am –ի տվյալների՝ հարվածողը Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է, ով այսօր վերահսկում էր Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման նկարահանումը եւ կազմակերպչական մյուս հարցերը: iLur.am-ը կատարվածի առնչությամբ դիմել […]

Դեմոյանի խնդրանքով ջահերը հանգան /ֆոտո, վիդեո/

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, Ազատության հրապարակում մեկնարկած ջահերով երթի մասնակիցները հասան Ծիծեռնակաբերդ: Այստեղ` մուտքի մոտ Հայոց Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մասնակիցներին խնդրեց հանգցնել ջահերը՝ տարածքն աղտոտելուց խուսափելու համար: Ներկայացնում ենք՝ տեսանյութն առանց այլ մեկնաբանությունների:

Նաիրա Զոհրաբյանը բարկացավ Օսկանյանի վրա /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բակային քարոզչական հանդիպումից առաջ բարկացել  նույն խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանի վրա: Տեսանյութը` “Պանորամա”-ի

“Ամո, տուր Տարոնին” /վիդեո/

Միդիա Շանգալ եզդիների ազգային միավորման հ/կ-ի խորհրդի նախագահ, իրավաբան Ամո Շարոյանը երեքշաբթի հայտարարեց, որ եզդիները որոշել են քվեարկել ՀՀԿ-ին, որպեսզի քաղաքապետ շարունակի աշխատել Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով, օրերս եզդիների համայն միության նախագահն էր Երեւանում, ով հանդիպել է Տարոն Մարգարյանին: Հանդիպումից հետո եզդիների գլխավորն ասել է. “Ամո պիտի ձայն տանք Մարգարյանին”: Իսկ թե ինչու են եզդիները […]

Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների հետ Ոստիկանության Գյումրիի բաժին բերման ենթարկեցին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա տղային և ևս 7 հոգու: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այս պահին էլ և՛ Գյումրիում, և՛ հանրապետության ճանապարհներին ոստիկանությունը շարունակում է ուժեղացված […]

“”Հանրապետականի” տղերք, ձեզ խելոք պահեք, Արամից լավ տղա չլինեք”

Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում ՀԱԿԿ-ը այսօր` ապրիլի 23-ին հանդիպեց Արաբկիր համայնքի ընտրողների հետ: Նրանց քարոզարշավը մեկնարկեց “Կրիմինալ Հայաստանը գնում է ընտրությունների” հայտարարությամբ: Հայտարարության հեղինակը ՀԱԿ պատգամավոր, ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էր: Պատգամավորը խոսեց երեկ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպից և հայտարարեց, որ դրա հետևում իշխանական ուժերն են կանգնած: “Երեկ “հանրապետականի” ոհմակները հարձակվել են մեր երեխեքի վրա` […]

Օկուպացրել են տարածքները. ԿԸՀ-ն մերժեց

 Այսօր կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում 2013թ. մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների  տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են […]

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հպարտ ու տխուր … այրեցին Թուրքիայի դրոշը, մեկնարկեց ջահերով երթը /ֆոտո, վիդեո/լրացված

Ազատության հրապարկում պատրաստվում են րոպեներ անց մեկնարկելիք ջահերով երթին: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս Հայաստանի մայրաքաղաքում եւ մարզերում , սփյուռքում, կազմակերպվում է ավանդական ջահերով երթ` նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մասնակիցների թիվը բավականին շատ է. պահանջատիրական պաստառներ եւ դրոշներ, հնչում են ազգագրական երգեր: Շուտով այստեղ կայրվի Թուրքիայի դրոշը: “Henaran.am“-ի թղթակցի զրուցակիցները ասացին, որ […]

Աղոթքով` հաշմանդամները հատուկ հարմարանքներով հասան անմար կրակին /վիդեո/

Բազմաթիվ հաշմանդամներ մինչ օրս հնարավորություն չեն ունեցել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ ծաղիկներ դնելու: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նրանց առաջ անհաղթահարելի արգելք են եղել հուշահամալիրի աստիճանները: Ապրիլի 23-ին հաշմանդամների 10 կազմակերպությունների նախաձեռնությամբ ցանկացողներին հնարավորություն տրվեց աղոթելու անմար կրակի շուրջ: Սայլակներին գամված հաշմանդամները հատուկ հարմարանքներով  հնարավորություն ունեցան մոտենալ անմար կրակին: Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Լիբանանում

Լիբանանում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ՝  նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին: Ապրիլի 6-ին Անթլիլիասի մայրավանքում տեղի ունեցավ Կիպրոսում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչների տարածաշրջանային խորհրդաժողովը, որին մասնակցեցին Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, պետական հանձնաժողովի անդամներ Կիրո Մանոյանը, Գաբրիել Չեմբերջյանը, Իրանի (Թեհրան, Սպահան եւ Թավրիզ), […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված