19 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Կարոլինա”-ի բրենդ-մենեջերը չկա՞ր

Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը “Կարոլինա” ընկերությունը այսօր պիտի պարզաբաներ, թե ինչու է  “Հեյնիկեն” գարեջրի վիճակախաղի տոմսերի պաշտպանիչ շերտը  քերծված: Հիշեցնենք, որ սրճարաններից մեկում բողոքելուց հետո բերեցին նոր տոմս՝ առանց քերծվածքի, եւ արդյունքում բաժակ շահեցինք: Սակայն այդպես էլ “Կարոլինա” ընկերության բրենդ-մենեջեր Կարեն Նալչաջյանի հետ չհաջողվեց խոսել, չնայած ընկերությունում մայիսի 27-ը աշխատանքային էր: Հուսանք, որ մայիսի 29-ին […]

Կրկին հակակարկտակայանների բացակայություն. մոտ 30-50 % վնաս Լոռու մարզում

Լոռու մարզի մի քանի գյուղերում կարկուտի հասցրած վնասները դեռ պարզ չեն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:  Նա հայտնեց, որ արդեն երկու օր է, որ այցելում են այդ տարածքներ, ուսումնասիրում են վնասները: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ՝ համայնքում հանձնաժողով է կազմվել՝ վնասի չափը որոշելու համար: […]

20 մլն դրամ արմավիրցիներին՝ ոստիկանությունից

Կարկտահարությունից տուժած արմավիրցներին օգնություն ցույց տալու համար բացված հիմնադրամին արդեն Հայաստանի ոստիկանությունը փոխանցել է 20 մլն դրամ: Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասապարյանը մայիս ամսվա իր ողջ աշխատավարձը նույնպես փոխանցել է հիմնադրամին:

Ալեքսան Պետրոսյանը 400 հազար դոլարի վնաս է կրել

Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից հետաքրքրվեցին թե ՛՛Մապ՛՛ գործարանն էլ է գումար հատկացնելու Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիների համար բացված հիմնադրամ: Նա պատասխանեց, որ գործարանն անպայման գումար հատկացնելու է, սակայն քանի որ ինքը չէ գործարանի տնօրենը, չգիտի գումարի չափը: Պետրոսյանը նաև հայտնեց, որ իր հողատարածքները ևս վնասվել են: Վնասվել է 700 հեկտար, […]

Աշխարհը կհարգի՞ ազգային մերկապարի` ստրիպտիզի ձողի մոտ մշտապես ֆռֆռալու համար…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Իմ ողջախոհ ֆեյսբուքահայ բարեկամներ, պատկերացրեք բազմաբնակարան շենքի մի բնակարան, որտեղ բնակվող ընտանիքը թշնամացած է նույն հարթակի հարեւանների հետ, իսկ ընտանիքի անդամները` հատկապես երեխաները, անընդհատ, բոլորի մոտ վարկաբեկում են ծնողներին, մեկմեկու, բամբասում, վիճաբանում, ամեն ինչ պատմում շենքի մյուս բնակիչներին: Ու ամբողջ շենքը, համատիրությունը տարիներ շարունակ քննարկում […]

Երևանում կկայանա ռետրո մեքենաների ցուցադրություն /ֆոտո/

Սույն թվականի մայիսի 28-ին Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան, Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ և «Ֆլեշ-Թեգետա Մոտորս», «Ապավեն», «Վիտես», «Կիլիկիա», «Ֆլեշ», «Զիգզագ» ընկերությունների աջակցությամբ, անցկացնելու է «Պատմական և ռետրո մեքենաների շքերթ-ցուցահանդես»: Միջոցառմանը մասնակցելու են 20 և ավելի հին մեքենաներ : Միջոցառումը սկսվելու է 16:00-ին «Էրեբունի» թանգարանի դիմաց մեքենաների կայանումով: 17:00-ին ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ մեքենաների շարասյունը «Էրեբունի» թանգարանից […]

Եթե հացը թխեին բանկիրները, նրանք կարող էին հացը ծախել 500 կամ 200 դոլարով. Ալեքսան Պետրոսյան

”Երբ որ բանկիրներն ասում են՝ պահանջարկ կա, ես շարունակեմ իրենց միտքը, մարդու երեխան երբ որ սոված է, իր համար խնդիր չէ՝ այդ վարկը 20՞, թե 24 տոկոս է: Այսինքն՝ եթե հացը թխեին բանկիրները, նրանք կարող էին հացը ծախել 500 կամ 200 դոլարով, ինչ է թե, պահանջարկ կա:    Հենց այդ մեծ տոկսներն են եղել պատճառը, […]

Գալուստ Սահակյանը երբեք չի փայլել իր կոռեկտությամբ

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես անդրադառնալով գազի սակագնի բարձրացման վերջին օրերին ամենաքննարկվող թեմային՝ բնակչությանը  կոչ արեց չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ և պայքարել: Նրա դիտարկմամբ պարզ չէ, թե որտեղից է գոյանալու սուբսիդավորման գումարը. “Ես համոզված եմ որ այդ գումարը ի վերջո ժողովրդի քթից է բերվելու և ի վերջո էլի ժողովուրդն է դառնալու […]

Ոստիկանությունն արդեն 11 միլիոն է հատկացրել արմավիրցիների օգնության հիմնադրամ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ երկու օր առաջ Արմավիրում կրկին տեղացած կարկուտի հետևանքով ևս չորս համայնք է վնասվել: Նախկինում մայիսի 12-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել էր 46 համայնք: Պետրոսյանն ասաց, որ իր նախադեպը չունեցող կարկուտի հետևանքով ընդհանուր առմամբ 25 միլիարդ վնաս է տրվել, մոտ 12 հազար ընտանիք է […]

Ադրբեջանահայերի ասամբլեայի իսկական տեղը Ադրբեջանում է /վիդեո/

“Մենք ինքներս դավանում ենք այն բանին ինչը քարոզում ենք: Ոչ մի պարագայում ետ չենք կանգնի` կշարժվենք առաջ մինչև հասնենք մեր նպատակին”,-Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը այսօր տեղեկացրեց, որ իր թեկնածությունը Ադրբեջանի նախագահի ընտրություններում առաջադրելը դրական արձագանք է ունեցել պաշտոնական Բաքվի կողմից: Սակայն չնայած դրական արձագանքին դեռ տարակուսանք կա` Ադրբեջանական ԿԸՀ-ը կհաստատի արդյոք դեռ Ադրբեջանի  քաղաքացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի