03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղքատ երկրներում կոռուպցիան կրկնակի շատ է. “Transparency international”

“Transparency international” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հարցումների արդյունքներ, ըստ որոնց պարզ է դառնում, որ վերջին տարիների ընթացքում կոռուպցիան աշխարհում ավելացել է, ընդ որում` մոլորակի յուրաքանչյուր 4-րդ մարդ ստիպված է եղել կաշառք տալ, գրում է “BBC”-ն: Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ աղքատ երկրներում կոռուպցիան կրկնակի շատ է, քան զարգացած երկրներում: Իրավապաշտպանների խոսքով` ոստիկանությունը եւ դատարանները […]

Տաքսու վարորդները չեն դիմանում. կեսգիշերից բարձրացրել է սակագինը

Henaran.am-ի հետ զրույցում տաքսի ընկերություններից մեկի ղեկավարը նշեց, որ այսօր կեսգիշերից՝  քիչ, բայց բարձրացրել է գործող սակագները: “Ելք չունեի, վարորդները գալիս են, բանալիները հանձնում` աշխատանքից դուրս գալիս: Գազի թանկացումից հետո նախկին սակագներով հնարավոր չէր քշել”,-ասաց տնօրենը: Ի դեպ, վարորդների պատմելով` դժգոհություններ համարյա չկան: “Դե մի տոկոսն ա բողոքում, էն որ մուննաթ են, ամեն ինչից բողոքում […]

Ֆրանսիան Հայաստանի հետ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի. Անրի Ռենո

Այսօր՝ հուլիսի 10-ին Հայաստանում ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսը նվիրված էր հուլիսի 7-15-ը Հայաստանում անցկացվող Եվրասիական վավերագրական ֆիլմերի փառատոնին: Եվրասիական վավերագրական ֆիլմերի համաժողովը կազմակերպվել է “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի հետ համատեղ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նախ խոսեց լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրի Հայաստան ժամանելու առիթի մասին. “Բոլոր ժամանակների գերագույն մեծ վարպետը Հայաստանում է՝ բարձրյալի աջը […]

Վարչապետն ասաց` եկել է պատժամիջոցներ կիրառելու ժամանակը

ՀՀ-ում գործող ձեռնարկությունների աուդիտորական հաշվետվությունները կհրապարակվեն ոչ թե 2014թ-ի հունվարի 1-ին, ինչպես Կառավարությունը ավելի վաղ որոշել էր, այլ սույն թվականի օգոստոսի 1-ին: Այս որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ որոշակի ֆինանսական չափանիշներին չբավարարելու պարագայում ընկերությունները չեն ստանա թույլտվություն մասնակցելու պետական գնումների մրցույթներին: ՛՛Այդ չափանիշներից մեկը որ արդեն սահմանել էինք, այն […]

Նշանակվեց Սյունիքի մարզպետը

 Հայաստանի Հանրա­պետության կառավա­րությունը  այսօր նիստում որոշում ընդունեց Վահե Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ­պետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Վահե Հակոբյանին բոլորը ճանաչում են, և ծանոթ են նրա հանրային գործունեությանը: Նշենք, որ Վահե Հակոբյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է: ՛՛ Ընդունում ենք այս որոշումը, շնորհավորում ենք, ցանկանում բեղմնավոր աշխատանք մարզում՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ մեկ […]

Ազգային ժողովում անտանելի չի լինի

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց նոր օդորակիչներ տրամադրել Ազգային ժողովին: Հարցը ներկայացնող ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ Ազգային ժողովին անհրաժեշտ են օդորակիչներ` այնտեղ նորմալ ջերմաստիճան ապահովելու համար: Նշենք, որ մամուլն անդրադարձել էր այս խնդրին, քանի որ ամռանը ԱԺ նիստերի դահլիճում առանց օդորակիչների աշխատելն անտանելի է: 

Հրդեհներ՝ Հայաստանի տարբեր վայրերում

Հուլիսի 9-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Դարակերտ գյուղում այրվել է մոտ 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ` 900 քմ , Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի բակում` 30քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր […]

Գնդապետ Բուդաղյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

ՊՆ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը չի ընդունել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայկ Ալումյանը: Բուդաղյանը մեղադրվում է  ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ “Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը”: Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:  […]

Փոխանակ հարևանների գրպանները նայեն. տոլմա բառի ծագումնաբանությունը /վիդեո/

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայերը տոլմա պատրաստում են դեռ բնապաշտական ժամանակաշրջանից: Նրան վրդովվեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած  այն հայտարարությունը, որ տոլման իրենց ազգային կերակուրն է և բառը հենց ադրբեջանական ծագմամբ է. “Ալիևը իր հայտարարության մեջ նշել է, թե գնացեք հարցրեք որևէ հայի չի […]

Հեղափոխության ուրվականն արդեն Հայաստանում է /վիդեո/

Կհասնի արդյո՞ք Թուրքիայի եւ Սիրիայի հեղափոխական ալիքը Հայաստան: Քաղաքագետ Արա Պապյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ “Գեյզի”  այգու և դրա շուրջ զարգացող իրադարձությունների իրական պատկերը չէ որ ներկայացվում է մեր հանրությանը, այլ ամեն բան մի տեսակ ուռճացվում է : Արդյունքում սկսած շարժումը ներկայացվում է որպես դեմոկրատական շարժում. ”Հիմնականում դա նացիոնալիստների և իսլամիստների կռիվն է, այսինքն` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի